Հետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Թելեգրամի» իր պաշտոնական էջում նշել է, որ Կիեւը հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա պատրաստում է համապատասխան պատժամիջոցների փաթեթ։ Կիեւը Թել Ավիվին մեղադրում է, որ ուկրաինական գրավյալ տարածքներից հացահատիկով բեռնված նավերը բեռնաթափվում են իսրայելական նավահանգիստներում։ Այդ հացահատիկը Ուկրաինան որակում է «գողացված»։
«Գողացվածի ձեռքբերումը բոլոր նորմալ երկրներում համարվում է արարք, որը ենթադրում է իրավական պատասխանատվություն։ Սա վերաբերում է նաեւ Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկին։ Այդպիսի հացահատիկով եւս մեկ նավ հասել է Իսրայելի նավահանգիստ եւ պատրաստվում է բեռնաթափման։ Սա չի հանդիսանում եւ չի կարող հանդիսանալ մաքուր բիզնես։ Իսրայելի իշխանությունները չեն կարող չիմանալ, թե ինչ նավեր եւ ինչ բեռներով են ժամանում երկրի նավահանգիստներ»,- թելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ պատրաստվող պատժամիջոցների փաթեթը «կներառի ինչպես այդ հացահատիկը անմիջապես տեղափոխողներին, այնպես էլ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք փորձում են շահույթ ստանալ նման քրեական սխեմայից»։
Ուկրաինայի նախագահը նաեւ հանձնարարել եմ երկրի ԱԳՆ-ին տեղեկացնել գործընկեր պետություններին ստեղծված իրավիճակի մասին։
«Ուկրաինան ակնկալում է գործընկերային հարաբերություններ եւ փոխադարձ հարգանք յուրաքանչյուր պետության հետ։ Մենք իրականում աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի անվտանգությունը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, ավելի բարձր լինի։ Ակնկալում ենք, որ Իսրայելի իշխանությունները կհարգեն Ուկրաինան եւ չեն ձեռնարկի քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ հարաբերությունները»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...