Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սկսել է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթացը՝ նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։
Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կիբեռտարածքի պաշտպանությունը, բարձրացնել ազգային մակարդակի դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ և ձևավորել առաջատար կիբեռպաշտպանական կարողություններ։
Եթե ցանկանում եք Ձեր գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքի զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ աշխատելով բարձր տեխնոլոգիական, դինամիկ միջավայրում, մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Հրավիրում ենք մասնագետների, ովքեր՝
— ունեն բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտումունեն
— կիբեռանվտանգության ոլորտում տեսական և/կամ գործնական գիտելիքներ ու փորձունեն գիտելիքներ արդի
— կիբեռսպառնալիքների և դրանց հակազդման մեթոդների մասին
— ունեն վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի պատրաստակամություն
Ցանկալի է միջազգային հավաստագրերի առկայություն և միջազգային ստանդարտների իմացություն (CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO/IEC 27001-27005 կամ համարժեք):
Դուք կունենաք հնարավորություն՝
-մասնակցելու ազգային նշանակության կիբեռպաշտպանական նախաձեռնություններին
-աշխատելու ժամանակակից և շարունակաբար զարգացող տեխնոլոգիական միջավայրում
-զարգացնելու մասնագիտական հմտությունները և Ձեր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում
-մասնակցելու միջազգային ծրագրերի և գործուղումների
-ստանալու մրցունակ և բարձր աշխատավարձ
-օգտվելու սոցիալական երաշխիքներից
-մասնակցելու արտոնյալ բնակարանային վարկավորման ծրագրին
Դիմելու կարգը
Դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը։
Դիմել կարող եք՝
[email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը և ինքնակենսագրականը (CV)
ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...