Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 23-27-ը:
Բացահայտվել է 259 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 28 դեպք՝ խարդախության,
- 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 25-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
- 13 դեպք՝ խուլիգանության,
- 12 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 11 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 7 դեպք՝ սառը զենք կրելու,
- 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության,
- 4 դեպք՝ թմրանյութի իրացման,
- 3 դեպք՝ բնակարանային գողության,
- 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, կանխամտածված սնանկության,
Բացահայտվել են սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հավաք անցկացնելուն նպաստելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, սուտ մատնության, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հրազենի մաքսանենգության, դատական ակտը չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2 դեպք՝ շորթման,
- 1-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, խարդախության, բնակարանային գողության, հոգեկան ներգործության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։
Գրանցվել զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 4 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 2 մարդ մահացել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ