Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Բերդ համայնքը, որտեղ ծանոթացել է ճանապարհաշինարարական աշխատանքներին:
Վարչապետին զեկուցվել է, որ հիմնանորոգվել է Հ38,/Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության 40 կմ ավտոճանապարհը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ: Նշվել է, որ այն էապես կրճատել է Երևան-Բերդ ճանապարհի ժամանակահատվածը և համարվում է գործող ճանապարհին այլընտրանք, ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա տեղանքը։
Տ-10-9, /Հ-36/ - Չինչին (Տ-10-38) ավտոճանապարհի 9,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: 2024 թ.-ին իրականացվել է 6,9 կմ, 2025թ.-ին՝ 2,9 կմ ճանապարհային պատվածք, տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։ Հիմնանորոգվել է նաև դեպի Չինչին գյուղի դպրոց տանող հատվածը։
Վարչապետին են ներկայացվել Հախում գետի վրա՝ Իջևան տանող և արդեն իսկ հիմնանորոգված Իծաքար-Գանձաքար ճանապարհին գտնվող 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջի վերականգնման աշխատանքները։ Դրանք նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։ Կամուրջը լինելու է հետիոտնային։ Վարչապետը կարևորել է պատմական կամրջի վերականգնումը, ինչը ևս կնպաստի այս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Միաժամանակ, վարչապետին են ներկայացվել «Քարակարմունջ»-ի հարակից հատվածում կառուցված պողպատե ֆերմաներով կամուրջը՝ նախատեսված մեքենաների համար։
Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Հ-36, /Մ-4/ Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 928 մլն դրամ: Տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։
Իջևան համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Տ-10-26, /Մ-4/ - Խաշթառակ - Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում կամուրջների կառուցման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 396 մլն դրամ: Նշվել է, որ վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն կառուցվել են 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյան համայնք և Բագրատաշեն բնակավայրում ներկա գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Դիլիջան համայնքում, որտեղ ներկայացվել են Թեղուտ բնակավայրից Հաղարծին տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքները: Արդյունքում հիմնանորոգվել են շուրջ 2,5 կմ ավտոճանապարհ, հենապատեր, երկկողմանի մայթեր: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 662 մլն 800 հազար դրամ:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 925 հազար դրամ, որի 67%-ը՝ 45 մլն 509 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է 1950-ականներին։ Շինության մակերեսը՝ 150,6 քմ է, նախատեսված է 25 սանի համար։
Վարչապետը Դիլիջան համայնքում այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ: Կառավարությունը թանգարանի 582 քմ տարածքի վերականգման աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 146 մլն դրամ:
Նշվել է, որ մինչ վերանորոգումը թանգարանն ունեցել է տարեկան կտրվածքով միջինում 1000-1200 այցելու, իսկ վերանորոգումից հետո՝ 2026 թ. առաջին եռամսյակում այցելությունների թիվը արդեն 600 է:


















































Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ