Միացյալ Նահանգները հայտարարել է Օմանի ծոցում իրանական դրոշով բեռնատար նավի գրավման մասին, որը փորձում էր շրջանցել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «Touska» անունով իրանական բեռնատար նավը փորձել է ճեղքել նավերի շրջափակումը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Spruance ականակիրը մի քանի անգամ նախազգուշացումներ է արել, որոնք անտեսվել են: Դրանից հետո ամերիկյան նավը կրակ է բացել՝ վնասելով «Touska»-ի շարժիչային հատվածը, ինչից հետո ամերիկացի ծովային հետևակայինները վերահսկողություն են հաստատել նավի վրա։
Իրանական կողմը այս քայլը որակել է որպես «զինված ծովային ավազակություն» և ապրիլի 8-ից գործող հրադադարի ռեժիմի խախտում՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել։
Այս միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շրջափակման և տարածաշրջանում ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին, ընդ որում, հրադադարի երկշաբաթյա ժամկետը լրանում էր չորեքշաբթի օրը։
Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում հայտարարել է, որ իր ներկայացուցիչները կմեկնեն Իսլամաբադ։
Սպիտակ տան խոսնակը BBC-ին հայտնել է, որ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կրկին կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում կայանալիք բանակցություններում, որին կմասնակցեն նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Նրանք Վենսի հետ մասնակցել են մեկ շաբաթ առաջ կայացած բանակցությունների առաջին փուլին։
Հաղորդվել է, որ իրանական պատվիրակությունը կարող է Իսլամաբադ մեկնել երեքշաբթի օրը։ Նախորդ անգամ այն գլխավորել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Սակայն, կիրակի օրը, իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի ներկայացուցիչները չեն պլանավորում մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակվում է շրջափակման մեջ պահել Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստները։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...