Չինական ավիաընկերությունները չեղարկում են միջազգային չվերթները վառելիքի թանկացման ֆոնին
Մի շարք չինական պետական ավիաընկերություններ վերջին օրերին սկսել են չեղարկել միջազգային չվերթները։ Չեղարկումների հիմնական պատճառը համաշխարհային վառելիքի գների կտրուկ աճն է, որն ազդում է ավիափոխադրումների ծախսերի վրա։
Չեղարկումները հատկապես ազդել են Հարավարևելյան Ասիայի և Ավստրալիայի ուղղությունների վրա, որոնք ավանդաբար մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում։
CNN-ին տասից ավելի չինացի ուղևորներ հայտնել են, որ վերջին օրերին իրենց չվերթները դեպի հայտնի հանգստավայրեր անսպասելիորեն չեղարկվել են տարբեր ավիաընկերությունների կողմից։
Փոփոխությունները բազմաթիվ ուղևորների համար լուրջ դժվարություններ են ստեղծել՝ խախտելով նրանց ծրագրերը։
Ավիաընկերությունները չեղարկված չվերթների կամ դրանց հնարավոր վերականգնման վերաբերյալ դեռևս բացատրություն չեն տվել։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր