Փոփոխություններ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններում
Ապրիլի 15-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում փոփոխությունները, որոնք միտված են մատակարար կազմակերպության կողմից բաժանորդներին ծանուցման եղանակներին և նոր կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման հարաբերություններին։
«Վերջին տարիներին կառուցապատման տեմպերի ավելացմամբ և ջրաղբյուրներում ջրի ծավալների նվազմամբ պայմանավորված առաջանում են խնդիրներ՝ առավելապես Երևան քաղաքում ջրամատակարարման գրաֆիկների ապահովման տեսանկյունից։ Նշված հարցի լուծման նպատակով, մինչև վարձակալի և վարձատուի կողմից ջրաքանակի ավելացմանն ուղղված աշխատանքների իրականացման ավարտը, սահմանվել է, որ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի դեպքում պահանջվող ջրաքանակը մատակարարի կողմից կապահովվի շենքի ավարտական փուլում, իսկ մինչ այդ՝ կառուցապատողը կապահովվի կառուցապատման համար անհրաժեշտ ջրաքանակով։
Ոռոգման նպատակով խմելու ջրի օգտագործումը կանխելու նպատակով՝ գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ հողամասերի մասով սահմանվել է, որ տեխնիկական պայմաններ կամ միացման պայմանագրի կնքման առաջարկ դիմող անձին ներկայացվում է, եթե նշված հողամասի վրա առկա է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած շինություն կամ իրավասու մարմնի կողմից փաստված է, որ դիմող անձը փաստացի բնակվում է տվյալ հողամասում»,- ասված է ՀԾԿՀ- տարածած հաղորդագրությունում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...