Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա
Բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ, այսինքն՝ բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան ըստ հաշվարկների՝ հիմնվելով իրենց ծանրաբեռնվածության և այն որակի վրա, որոնք կիրականացնեն: Դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում: Այս մասին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչով է պայմանավորված, որ որոշ բուժաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել ծանրաբեռնվածությանը զուգահեռ:
«Մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, չնայած այս երեք ամիսներին անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների և բժշկական հիմնարկների հետ, թե ինչպես է պատահել»,- ասաց Նանուշյանը՝ հայտնելով, որ եղել են նաև թերի մուտքագրումներ, և դա է եղել պատճառը, որ աշխատավարձի բարձրացում որոշ դեպքերում չի նկատվել:
Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցված մտահոգությանը, փոխնախարարը նկատեց՝ իր համար տարօրինակ է, թե ինչպես է նա հաջողացրել «ընտրանքային եղանակով» մտնել այնպիսի սենյակներ, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել:
«Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում և բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ-երկու մասնագիտական կաբինետից, բոլորի մոտ գրանցվել է աշխատավարձի բարձրացում: Շատ զարմանալի է, թե ոնց հենց այդ երկուսը մտաք, մյուս սենյակները չմտաք կամ, օրինակ, քաղաքացիների հետ չխոսեցիք»,- նշեց Նանուշյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...