Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները Ֆրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ ԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային Հայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ Axios Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Հայաստան

Վաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի միջնակարգ դպրոց և համայնքային մանկապարտեզ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
 
Այցի ընթացքում Պաշտպանը ներկա է եղել համայնքային մանկապարտեզում մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ հանդես գալով բացման խոսքով։ Նա ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության և վաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա ապահով, հոգատար, անվտանգ և արժանապատիվ միջավայրում։
 
Այցի շրջանակում մանկապարտեզում հանդիպումներ են անցկացվել նաև ծնողների հետ, այդ թվում՝ եզդիական համայնքը ներկայացնող։ Քննարկվել են երեխաների կրթության, իրավունքների պաշտպանության և համայնքում առկա խնդիրների հաղթահարման ուղիները։
 
Մեծամոր համայնքի Զարթոնքի միջնակարգ դպրոցում Պաշտպանը, տնօրենի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, իրականացրել է շրջայց՝ տեղում ծանոթանալով կրթական հաստատության պայմաններին, անձնակազմի աշխատանքային միջավայրին և ուսումնական գործընթացի ընթացքին։
 
Այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում աշակերտների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների դերը երիտասարդների իրավագիտակցության բարձրացման գործում՝ ընդգծելով հանդուրժողականության, մարդու արժանապատվության պաշտպանության և յուրաքանչյուր անձի՝ որպես բարձրագույն արժեքի ընկալման կարևորությունը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր թեմաների՝ իրավահավասարություն և խտրականության դեմ պայքար, մարդու իրավունքների կրթություն, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, խոսքի ազատություն և այլն։ Այս համատեքստում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները։
 
Հանդիպումն առանձնացել է բաց և ակտիվ երկխոսությամբ։ Աշակերտները բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Մասնավորապես, դպրոցական միջավայրի անվտանգության համատեքստում անդրադարձ է կատարվել բուլինգի խնդրին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այն շարունակում է մնալ տարածված երևույթ և պետք է արժանանա պատշաճ արձագանքի։
 
Պաշտպանը կարևորել է արձագանքող և աջակցող միջավայրի ձևավորումը, ինչպես նաև ուսուցիչների, ծնողների, պետական կառույցների և բոլոր դերակատարների համատեղ աշխատանքը՝ կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։
 
Հանդիպմանը մասնակցած եզդիական համայնքի ներկայացուցիչ աշակերտները բարձրաձայնել են իրենց համայնքին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանն ընդգծել է, որ վաղ և հարկադիր ամուսնությունները, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալը հակասում են մարդու իրավունքներին և չեն կարող դիտվել որպես ընդունելի պրակտիկա՝ կարևորելով կրթության և իրազեկման դերը նման երևույթների կանխարգելման գործում։
 
Ամփոփելով այցը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը սեփական համայնքում դրական փոփոխությունների իրականացման գործում՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
 
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում գնահատել իրավիճակը և խթանել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։