Մաքսատուրքի վճարումից ազատում՝ մի շարք նյութերի ներմուծման նկատմամբ
Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման մասին» որոշում, որով կապահովվեն 2026 թ. հունվարի 30-ի ԵՏՀԽ փոփոխություններ կատարելու մասին» որոշման պահանջները։ Այն կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Համաձայն նշյալ որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը թույլատրվել է կիրառել սակագնային արտոնություն 0 % մաքսատուրքի դրույքաչափով մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ՀՀ ներմուծման նկատմամբ։ Որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ հաստատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը։ Ըստ հիմնավորման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ համապատասխան ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ։ Վերոնշյալ հակագնագոյացման տուրքը գործելու է 5 տարի ժամկետով։
Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0 տոննա ծավալներով։ ՀՀ ներկրվող նշված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված`որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թ. ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Գործադիրն ընդունել է որոշում «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է 20 հազար տոննա չափով եղեգնաշաքարի (0 % մաքսատուրքի դրույքաչափ) ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ ՀՀ ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։a


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար