ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա է կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի եւ առարկաների առգրավումը:
Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման, առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է, ինչով պայմանավորված այդ տեղեկատվության մշակման, պատրաստման եւ փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները եւս ավելացել են:
Դա դժվարացրել է իրավապահ համակարգի, ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարաձգմանը:
Համակարգի խնդիրներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախագծով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ:
Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկության փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն:
Համապատասխան տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով:
Փոխնախարարի խոսքով նոր կարգավորումների ընդունման դեպքում պետք է ներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Լիլիթ Մինասյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար