ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ
Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը ստորագրվել է 2025-ի հունիսին:
Համաձայնագրի նպատակն է ազատականացնել ու պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը, բազմազանությունը, ինչը կնպաստի էմիրաթական շուկայում ապրանքների մրցունակության բարձրացմանը՝ ավելացնելով արտահանման ծավալները: «Հայաստանից ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի այսօրվա մեր ընթացիկ արտահանման 95 տոկոսը»,- ասաց նա:
Ըստ Պապոյանի՝ բանակցություններում ընթացիկ արտահանվող բոլոր ապրանքները ներկայացվել են, որի 95 տոկոսը հաստատվել է, իսկ 5 տոկոսը հնարավոր չէր ներառել ցանկի մեջ ԱՄԷ-ի օրենսդրության պատճառով: Այդպիսի ապրանքներ են ծխախոտի փոխարինիչները, ալկոհոլը և այլն: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ն որևէ երկրի հետ այս ապրանքների մասով արտոնություն չի սահմանում:
2023-ի դրությամբ ՀՀ-ից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ամերիկյան դոլարի չափով:
«Սա մեզ կտա մրցակցային նոր առավելություն, և արտահանման ծավալները կմեծանան, հետևաբար սուբսիդավորումն անուղղակիորեն է՛լ ավելի կմեծանա»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր, երբ ՀՀ-ն ԱՄԷ ապրանանքեր է արտահանում, մաքսատուրքի միջին տոկոսը 6 տոկոս է, արդյունքում այն կհասնի 2,6 տոկոսի:
«Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են. դրանք են թարմ մրգերը, ելակը, հանքային ջրերը, կենդանի բույսերը և այլն: Նշված ապրանքների համար Հայաստանից Էմիրություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալն այս պահին 1,5 մլն դոլար է: Մեր ներուժը 10 մլն դոլար է»,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ արդյունքում բացվում է արտահանման շատ մեծ պոտենցիալ:
Արդյունաբերական ապրանքների մասով արտահանվում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները: Ըստ նախարարի՝ այս ապրանքները մոտավորապես 10 մլն դոլարի չափով են արտահանվում, բայց այս պարհի ներուժը 25-30 մլն դոլար է, և արտահանման ծավալը հնարավոր է եռապատկել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար