Պետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամ
Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 430.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.4%-ով կամ 37 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 351.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.4%-ով կամ 30.4 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 78.3 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար