Դատախազությունը դատարան կմտնի ընդդեմ ՇՄՆ-ի և Կադաստրի կոմիտեի՝ «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանից վերցնելու համար (տեսանյութ)
«Չորորդը հայտնի մի շինությանն է վերաբերում, որի մոտով անցնելիս մշտապես տեսնում են քաղաքացիները, այն մի ամբողջական համալիր է Սևանի ափին և միջնորդագիրն ուղարկվել է պետական շահերի պաշտպանության վարչության կողմից»,-կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ թվարկելով Սևանա լճի ափամերձ հատվածներում գտնվողն տարածքները և շինությունները, որոնք դատախազության միջնորդությամբ վերադարձվում են պետությանը։
Նա հայտնեց որ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սևանա» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր և դատախազությունը առաջարկում է այդ պայմանագիրը լուծել և հողամասի վրա առկա գույքերը օտարել «Սևանա» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ։
«Մենք խնդրել ենք միջոցներ ձեռնարկել հողամասն վարձակալից ազատելու ուղղությամբ»,- հայտնեց Վարդապետյանը, բայց և նշեց, որ որոշակի իրավական հարցեր կան, որոնք պետք է քննարկեն Կադաստրի հետ, եթե գործընկերների հետ չկարաղանան աշխատանքային կարգով համաձայնության գալ, ապա պարտավորեցման հայցով ընդեդեմ գործընկերների ստիպված կլինեն մտնել դատարան, որպեսզի պարտավորեցնեն գործողությունն իրականացնեն։
Հայտնելով, որ ուսումնասիրությամբ պարզել են, որ վարձակալության պայմանագրի որևէ հիմք չկա, Վարդապետյանը մասնավորեցրեց. «Մրցույթի անցկացման վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում, արձանագրությունն ընդհանրապես առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի եղել»։
Ըստ դատախազի՝ 2021-2025 թթ. ՊՈԱԿ-ը չի ստացել փոփոխված կադաստրային արժեքով վարձավճարը, որը կազմում է 35 մլն դրամ, բայց ազգային պարկի տնօրինությունն վարձակալության պայմանագիրը դադարեցնելու և տարածքն վարձակալից ազատելու միջոցներ չի ձեռնարկել։
Վարդապետյան հայտնեց, որ դատախազութունը ՇՄՆ-ին առաջարկել է ծանուցում ուղարկել սեփականատիրողջ, բայց եթե տարածքի վրա գտնվող գույքի հարցը իրավական ճանապարհով չլուծվի, կրկին պարտավորեցնող հայցով դատախազույթունը կմտնի դատարան։
Նա նաև նշեց, որ հանգստի գոտու հարևանությամբ գտնվող անշարժ գույքը պատկանում է նույն սեփականատիրոջը և այդ տարածքն էլ ՀՀ-ին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է վարչական դատարան։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հորդորով Գլխավոր դատախազը հնչեցրեց այն անունները, ում պատկանում են այդ տարածքները և անշարժ գույքերը։ Ըստ Վարդապետյանի՝ «Հասնաքար» հյուրանոցային համալիրը և նրա հարակից շինությունը Ռուբեն Հայրապետյանին է պատկանում, մեկ այլ տարածք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սասուն Միքայելյանին և այլ նախկին ու ներկա պաշտոնյաների հետ կապված գույքեր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է