Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրել Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 21.08.2026 Կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում Հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ

Շահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 21.08.2026Կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է
Հայաստան

Կրթական համակարգի ու կադրային քաղաքականության անոմալիան

 
«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության հարցը հիմնականում թողնվում է ինքնահոսի, այն է՝ մեծամասամբ ուշադրություն չի դարձվում այն հանգամանքի վրա, թե ինչ մակարդակի գիտելիքներ են հաղորդվում աշակերտներին, ուսանողներին ու ինչ կարողություններ են զարգացվում նրանց մեջ։

Պարզ է, որ այս համատեքստում առաջնահերթ պետք է լինի հայրենասեր քաղաքացի դաստիարակելը, որպեսզի այդ մարդիկ հետագայում իրենց ներդրումն ունենան պետության զարգացման հարցում։ Դա երկարաժամկետ մոտեցում է պահանջում, որովհետև կապված է նաև սերունդների հերթափոխի հետ, այնինչ ոչ միայն անտեսվում է, այլև նպատակաուղղված երկրորդական պլան մղվում։ Դրա համար էլ կրթական համակարգի շրջանակներում անընդհատ հարվածի տակ է դրվում հայագիտության բաղադրիչը։ Ու այդ շրջանակներում թողարկվում են ոչ որակյալ, խեղաթյուրված և ոչ պատշաճ կերպով կազմված դասագրքեր։

Զարմանալի է, որ մենք մեր ունեցած պատմական ժառանգությունը չենք կարողանում կրթության տեսքով հավուր պատշաճի ներկայացնել, իսկ Ադրբեջանը, որը ո՛չ պատմություն ունի, ո՛չ էլ ժառանգություն, կեղծ պատմություն է հորինում, որի հիման վրա դասագրքեր են ստեղծվում ու ներկայացվում է, թե իբր իրենք հազարամյակների ժողովուրդ են։

Մյուս հարցը վերաբերում է աշխատաշուկայի և մասնագիտական կրթության համապատասխանությանը։ Որոշ մասնագիտություններով միջին ու բարձրագույն կրթության տեղերը մեծապես գերազանցում են առկա պահանջարկը։ Հիմնականում դրանք ինչ-որ թրենդային մասնագիտություններ են, բայց նման մասնագետների չափից ավելի թողարկումը խնդիր է, քանի որ աշխատաշուկայում դրա կարիքը չկա։ Մյուս կողմից էլ կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը շատ մեծ է, սակայն կրթական համակարգը շատ քիչ մասնագետներ է պատրաստում։

Ընդ որում, պետական մակարդակով պետք է տարվի այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած մասնագիտություն հարգի է, բայց մասնագետները պետք է լինեն իրենց տեղում, այլ ոչ թե ոչ մասնագետները սպասարկեն այլ մասնագիտություն։ Առավել ևս, բարձրագույն կրթություն չունեցող անձինք չպետք է հայտնվեն այնպիսի տեղերում, որտեղ բարձրագույն կրթություն ու հատուկ գիտելիքներ են պահանջվում։

Այս հարցը լուրջ է նաև պետական կառավարման համակարգում։ Նախ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք շատ կարևոր ոլորտներ են համակարգում, բայց իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կապ ու առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականից բարձրագույն կառավարման համակարգում հայտնվեցին մարդիկ, որոնք ընդհանրապես հեռու են եղել պետական կառավարման համակարգից, ու իրենց առավելությունը միայն իշխանական լինելն է ու իշխանափոխության համար սկսված պայքարում կամ հետագայում Փաշինյանին հարելը։

Փոխարենը որոշակի ուղղություններով մասնագիտացված մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում աշխատանք գտնելու հարցում։ Մյուս կողմից էլ լիովին անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է իրականացվում կադրային քաղաքականությունը։ Կադրերն անընդհատ փոփոխվում են, սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա է դա տեղի ունենում։ Օրինակ՝ թվում է, թե տվյալ ոլորտի պաշտոնյան մասնագիտացված մոտեցում է ցուցաբերում, բայց անհասկանալի պատճառներով նրան փոխարինում են ու նշանակում այլ կադրի։ Ժամանակ կար, որ իշխանությունները փիառվում էին, թե կադրային բանկ են ստեղծում, բայց ո՛չ այդ կադրային բանկն է դեր կատարում, ո՛չ էլ, ընդհանրապես, կրթությունն ու մասնագիտական որակները։

Այս ամենի հետ շարունակվում են «խնամի-ծանոթ-բարեկամ» և կոռուպցիոն բնույթի մեզ ծանոթ երևույթները։ Հաստատություններ կան, որ որոշ մարդիկ սարքել են իրենց «տնամերձը»՝ դարձնելով ծանոթների ու բարեկամների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Մասնագիտական առումով արդարության նկատմամբ վստահությունը վերականգնված չէ։ Ու, ընդհանրապես, իշխանությունների մոտեցումն ի սկզբանե աղետաբեր է եղել կրթության և համապատասխան զբաղվածության նկատմամբ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ նույն Փաշինյանը հայտարարում էր, թե ելակ աճեցնելու համար լեզվի իմացություն է պետք։ Ծիծաղելի է, իհարկե, բայց հետևանքներն են, ցավոք, ծանր:

Շատ կարևոր է նաև վերապատրաստման հանգամանքը, քանի որ տեխնոլոգիաներն արագ զարգանում են, ու ժամանակի ընթացքում անընդհատ կարիք կա նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել։ Բայց սրա վրա ևս ուշադրություն չի դարձվում։

Ու այսքանից հետո Փաշինյանը նեղսրտում է, թե իրենց կադրային քաղաքականությունը քննադատում են։ Ճիշտ են անում, որ քննադատում են։ Մյուս կողմից՝ կադրերի հարցում սղության մասին հայտարարությամբ ջանում է արդարացնել իր ապաշնորհությունը, այդ թվում՝ խայտառակ կադրային քաղաքականությունը։

Հաջորդը. վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ասում է, թե մասնագետները շատ բարձր աշխատավարձեր են ստանում մասնավոր կամ այլ սեկտորում ու չեն ուզում գալ պետական համակարգ, մյուս կողմից էլ՝ «դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։

Իհարկե, ոչ մեկ դեմ չէ, որ պետական համակարգում բարձր աշխատավարձեր լինեն, ու դա միայն չտարածվի ամենաբարձր պաշտոնյաների վրա, բայց դրա փոխարեն հարկավոր է, որ հանրությանը շատ բարձր ծառայություններ մատուցվեն։ Նախ՝ պետք է հասնել նրան, որ պետական աշխատանքը, բացի աշխատավարձերի հանգամանքից, նաև պատվաբեր լինի, հանրությունը գնահատի դրա նշանակությունը, ու պաշտոնը չծառայեցվի միայն սեփական շահերին։

Այլ հարց է, որ Փաշինյանը բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար, այնինչ բազմաթիվ մասնագետներ ստիպված են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ։