Էդմոն Մարուքյանը պատմել է Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-ն Ադրբեջանին հանձնելու մանրամասները
Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է իր պատմությունները 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։
«2020 թվականի երկրորդ կեսն էր, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանի զինվորները ադրբեջանական դրոշով հայտնվել են Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա և հայկական մեքենաները գնում, ահաբեկվում են։ Սրանով սկսվում է պատմությունը, որ Գորիս-Կապան մայրուղին շուրջ 21 կմ դառնում է վիճարկելի տարածք և զիջվում է Ադրբեջանին։ Այս պատմության վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ կան։ Օրեր առաջ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասում է, որ ինքը, ԱԳՆ-ն տեղյակ չի եղել՝ ինչպե՞ս է Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել Բաքվին և ի՞նչ հուշագիր է ստորագրվել Բաքվին հանձնելու համար։ Ասում է, թե ինքը համաձայն չի եղել, բայց հետո իմացել է, որ կա ինչ-որ հուշագիր, պահանջել է այդ հուշագիրը։
Պատկերացրեք դեկտեմբեր ամսից մինչև մայիս 21-ը պահանջել, պահանջել է, բայց այդպես էլ ԱԳՆ-ն չի ստացել այդ հուշագիրը ՊՆ-ից։ Նա ասում է, որ ՊՆ-ն է տորագրել այս հուշագիրը»,-ասում է Մարուքյանը եւ շարունակում, որ կան վարչապետի, իշխանական տարբեր ներկայացուցիչների, ԱԽ քարտուղարի հայտարարությունները։ Բայց հիմնական թեզը եղել այն, որ որպեսզի պատերազմը նոյեմբերի 9-ի հրադադարից հետո չտեղափոխվի Սյունիք, իշխանությունը վարչապետի գլխավորությամբ քաղաքական որոշում է ընդունել եւ գնացել այն ճանապարհով, որ Ադրբեջանին են զիջում այս 21 կմ ճանապարհը։
«Սակայն հետագայում հրապարակվում է փաստաթուղթ, որը ստորագրվել է եռակողմ ֆորմատով և ըստ այդ փաստաթղթի ունեցել է նոյեմբերի 9-ի եռակում հայտարարության տրամաբանական շարունակությունը։ Այն հանգամանքները, որոնք տեղ չեն գտել փաստաթղթում, այստեղ են կիրառվել»,-պատմում է Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա, պարզվում է, որ այդ հուշագիրը ստորագրվել է ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետի։ Բայց որեւէ մեկի չի ասվում, որ կնքվել է, այլ ասվում է, թե բանավոր պայմանավորվածություններ կան։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը