Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածք Հայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունը Ոչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր Կլիչկո Ուիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. Ուշակով

Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ էԸնթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարՀայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններումԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքըԻսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել էՊետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում
Հայաստան

Ինչո՞ւ վախեցան Կարեն Անդրեասյանն ու ԲԴԽ-ն, ինչո՞ւ Աննա Դանիբեկյանին թույլ չտվեցին մասնակցել իր վերաբերյալ վարույթի վերջին նիստին, ի՞նչ ունի դատավորն իր ձեռքի տակ

168.am-ը գրում է. Այս տարվա փետրվարի 10-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրահանգով՝ մի տեսաֆիլմ հրապարակեց, որը վերնագրված էր. «Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից»:

Եվ որքան էլ բարձրացված աղմուկից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տեսանյութի պատրաստման պատասխանատվությունը գցեր Դատական դեպարտամենտի վրա, ակնհայտ էր, որ այն պատրաստելու պատվերը հենց ինքն էր տվել, որովհետև դրանից կարճ ժամանակ առաջ Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերում նա ինքն էր հնչեցրել բոլոր այն գործերով ստուգումների անոնսը, որոնք հետո տեղ պիտի գտնեին նշված տեսանյութի մեջ:

Իսկ խոսքը ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի գործերին էր վերաբերում:

Ըստ այդ տեսանյութի՝ գերազանցիկներ հռչակվեցին Երևան քաղաքի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանն ու նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար քննում էին գեներալ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործերը: Պարզվեց՝ Դատախազությունը բողոքարկել է Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռը, որովհետև վերջինս համաներում էր կիրառել մի հոդվածով, որի վրա այն չէր տարածվում, իսկ Արթուր Մկրտչյանն, այնուամենայնիվ, չավարտեց Գագիկ Խաչատրյանի գործի քննությունը. գնաց թոշակի:

Հիմա կարգապահական պատասխանատվության առաջ կանգնած է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համարում է, որ 4 տարի 4 ամիս տևած դատավարության մեղավորն Աննա Դանիբեկյանն է, մի դատավոր, ով անվերապահորեն կատարել է այս գործով իջեցված գրեթե բոլոր պատվերները: Պետք էր գտնել քավության նոխազ, և այն կդառնա Աննա Դանիբեկյանը:

Ի դեպ, ԲԴԽ-ում լավ են հասկանում, որ ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, և հենց դրա համար, թերևս, ինչպես պարզվեց, ՀՀ ԱՆ-ն իր միջնորդության մեջ որպես առիթ նշել է Դատական դեպարտամենտի տեսանյութի վերահրապարակումը՝ «Iravaban.net» կայքում։

Հուլիսի 16-ին ԲԴԽ-ն հավանաբար կդադարեցնի վերջինիս լիազորությունները՝ նկատի ունենալով այն այլանդակությունը, որն այս գործով արեց ԲԴԽ-ն հուլիսի 10-ին:

Թվում էր, թե դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տված սանձարձակությունը, երբ առանց վերջինիս ներկայության քննություն կատարվեց, ու դադարեցվեցին դատավորի լիազորությունները, այլևս նման բան տեղի չէր ունենա: Հատկապես, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) արձանագրեց՝ կոպտորեն խախտվել է դատավորի լսված լինելու իրավունքը, և կարգապահական վարույթը նորից պետք է քննվի:

Բայց որ մի քանի րոպե ուշացման համար ԲԴԽ-ն ափալ-թափալ, առանց Աննա Դանիբեկյանի, կբացի նիստն ու կփակի՝ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, թերևս, նոր նվաճում է անգամ Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ի համար:

Դրանից մեկ օր առաջ դատավոր Դանիբեկյանը հարցեր էր հնչեցրել, ապա՝ խնդրել տրամադրել նիստերի արձանագրության կրիչը՝ պատասխանը պատրաստելու և ներկայացնելու համար։ Այդ հիմքով դատական նիստը հետաձգվել էր և պետք է շարունակվեր հուլիսի 10-ին, որի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է ներկայացներ պատասխանը՝ իր դեմ հարուցված վարույթի վերաբերյալ, սակայն ընդամենը մի քանի րոպե ուշանալու համար նրան այդ հնարավորությունը չտրվեց։ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ առանց դատավորի դիրքորոշումը լսելու։

Հատկանշական է, որ նույն այդ օրը՝ հուլիսի 10-ին, ԲԴԽ-ում երեք նիստ կար նշանակված, որոնցից երկուսը նշանակված ժամից մի քանի րոպե ուշ մեկնարկեցին, և դա խնդիր չդարձավ, ու միայն Աննա Դանիբեկյանի պարագայում նիստը մեկնարկեց ճիշտ ժամանակին ու տևեց մի քանի րոպե: Եվ սա այն դեպքում, երբ ավելի ուշ Աննա Դանիբեկյանն «Ազատությանն» ասել էր, որ «ԲԴԽ ժամանելու ճանապարհին զանգել և տեղեկացրել է, որ նիստից երեք րոպե կուշանա: Դանիբեկյանի խոսքով՝ խորհրդի անդամները տեղյակ են եղել, որ դատարանում ինքն այսօր պատրաստվում էր ապացույցներ ներկայացնել»: Մինչդեռ Կարեն Անդրեասյանը ստեց՝ ասելով՝ տեղյակ չեն՝ ինչու նիստին ներկա չէ դատավորը:

Մի քանի րոպեն ոչինչ չէր փոխելու, հանգիստ կարող էին և սպասել դատավորին, հատկապես, երբ զգուշացված են եղել ուշացման մասին, ուրեմն ինչո՞ւ էր ԲԴԽ-ի համար կենաց-մահու հարց դարձել առանց Աննա Դանիբեկյանի նիստն անելն ու խորհրդակցական սենյակ հեռանալը, հատկապես, երբ գիտեին՝ դատավորն ապացույցներ ունի ներկայացնելու:

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Աննա Դանիբեկյանը հուլիսի 10-ին, ի թիվս իր անմեղությունը փաստող այլ ապացույցների, ներկայացնելու էր նաև հնարավոր ձայնագրություններ՝ այն մասին, թե ինչպես են իրեն փորձել ճնշել Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընթացքում, և ո՞վ՝ ի՞նչ ցուցումներ է տվել իրեն այդ ընթացքում:

Թերևս, հենց այս զարգացումից է խուսափել Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ն, որի կազմում, հիշեցնենք, անդամների կեսը դատավոր է: Եվ եթե որևէ մեկին թվում է, թե ինքն ապահովագրված է նման սցենարից, թող նայի Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցողին: Մի քանի տարի առաջ վերջինիս ևս թվում էր, թե ինքն անձեռնմխելի է:

Ամեն դեպքում ընդամենը մի քանի օրից Աննա Դանիբեկյանի ճակատագիրը պարզ կլինի: Կա՛մ ԲԴԽ-ն կգնա վա-բանկ ու կդադարեցնի նրա լիազորությունները, որովհետև դատավոր Դանիբեկյանն արդեն իրենց պետք չէ, կա՛մ կսաստվի ձայնագրությունների գոյության հանգամանքից ու տույժի այլ տեսակ կընտրի դատավորի համար: Թերևս ԲԴԽ-ում վստահ են, որ Աննա Դանիբեկյանն այդ ձայնագրությունները, այնուամենայնիվ, չի հրապարակի, և հետևաբար՝ ԲԴԽ-ն կգնա ռադիկալ ճանապարհով:

Գնդակն Աննա Դանիբեկյանի դաշտում է, նրա հնազանդ ու հեզ լինելը չգնահատվեց, և հիմա ինքը պիտի որոշի՝ ունի՞ կորցնելու բան, թե՞ չէ: