Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. Հեգսեթ ԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում

Եթե ես այսօր ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ՝ Սյունիքով միջանցքի հարցը 5 րոպում կհանեմ օրակարգից. Օսկանյան

Ասում են՝ Սյունիքով «միջանցքը» պետք է Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, պետք է Թուրքիային իր պանթյուրքական ծրագրի համար, պետք է Չինաստանին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի համար, և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ դա ընդամենը պետք է Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար, և Բաքուն այս հարցը բերել էր բանակցային սեղան այն պահին, երբ դեռ Լաչինի միջանցքի հարց կար, երբ գոյություն ուներ Արցախ, արցախահայություն։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանն այդ ժամանակ հասկանում էր, որ պետք է այդ կապը (Հայաստանի և Արցախի միջև - խմբ․), ուստի հայելային իրավիճակ ստեղծելու համար ինքը այդ խնդիրը բերել, սեղանի վրա էր դրել: Հիմա չկա Արցախ, չկա արցախահայություն, բայց այդ խնդիրը մնացել է սեղանի վրա: Այստեղ երբ դու սկսես հարցը դիտարկել, որ ես ի՞նչ կարող եմ անել, սա ԱՄՆ-ին է պետք, Ռուսաստանին է պետք, Թուրքիային է պետք, Իրանին է պետք, Չինաստանին ու Հնդկաստանին է պետք, դու ձեռքերդ կարող ես օդ բարձրացնել, բայց երբ սթափվես ու մտածես, որ խոսվում է քո տարածքով ինչ-որ մեկին ճանապարհ տալու մասին, որին պատճառ չկա... Ես չեմ չափազանցնում, եթե ես այսօր Հայաստանի ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ, այդ հարցը 5 րոպում օրակարգից կհանեմ: Ինձ կարո՞ղ են մի պատճառ ասել, թե ինչու պետք է մենք այդ ճանապարհը տանք»,- նկատեց Օսկանյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի հարցը կարելի է քննարկել այն ժամանակ, երբ իրապես խաղաղություն հաստատվի, բայց այսպիսի պայմաններում՝ առավել ևս արտաքին թելադրանքի ճնշման տակ այդ քայլին գնալն Օսկանյանն անթույլատրելի է համարում։

«Հատկապես, որ Արցախի, հայերի այնտեղ վերադարձի խնդիր ունենք։ Այս համատեքստում պետք է ճանապարհների հարցը դիտարկել, հետո գնալ Կենտրոնական Ասիա, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան․․․ վերևից մի եկեք ներքև, ներքևից գնացեք վերև, կառքը ձիուց առաջ մի դրեք։ Մենք ինքներս չենք ուզենա դուրս մնալ այդ ամենից, բայց ոչ ներկայիս պայմաններում։ Միգուցե այս հարցն օգտագործե՞ս քո մյուս խնդիրները լուծելու, ինչ-որ հավասարակշռության մեջ դնելու համար։ Սա քո հողն է, քո տարածքն է, եթե ասես «չէ», ի՞նչ՝ Ադրբեջանը զոռով վերցնելու է՞, կնշանակի՝ աշխարհի ամենակրիմինալ երկրը կլինի։ Ի՞նչ է՝ գնանք Վրաստանին ասենք՝ մեզ միջանցք տվեք, չեն ասի՞՝ ինչի, որ ի՞նչ, մենք էլ գնանք մտնենք, վերցնե՞նք․․․ Սա արդեն Արցախի չի, որ ասվի՝ վիճելի է, սա է, նա է, Հայաստանն է, չէ՞, սրա տերն ու տիրականը դու ես, չէ՞, ինչո՞ւ ես թողնում ուրիշները որոշեն այս հարցը, մենք պիտի այդ հարցը օրակարգ բերենք։ Հիմա, երբ չկա Լաչինի միջանցք, չկա Արցախ, չկա արցախահայություն, ընդհանրապես այդ հարցը պետք է հանել օրակարգից, հետո հետ բերել՝ խաղաղության հաստատումից հետո, կամ երբ բանակցային օրակարգ փոխվի, ու արցախահայերի հավաքական վերադարձի հարցը դրվի սեղանին։ Օ՛ Բրայենը չպետք է թելադրի, նրանց նպատակը բոլորս լավ հասկանում ենք, Ռուսաստանն էլ է այդ մասին խոսում, մրցակցության մեջ են»,- ընդգծեց Օսկանյանը։

Դիտարկմանը, որ եթե, այդուհանդերձ, «միջանցքի» հարցը դեռևս դուրս չի եկել բանակցային օրակարգից, հարցը շարունակում է առկախված մնալ, և դրա շուրջ մեծ տերությունների միջև սուր մրցակցություն կա՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով, Օսկանյանը նկատեց՝ եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի առանց սպառիչ հիմնավորումներ տալու հրաժարվել ճանապարհների ապաշրջափակումից, ապա Ադրբեջանը, չի բացառվում, կփորձի ռազմական ուժով բացել այսպես կոչված միջանցքը, և ոչ ոք չի միջամտի դրան։

«Եթե բոլորն ասում են, որ այդ ճանապարհի բացում կարևոր է, Ադրբեջանին է պետք, Կենտրոնական Ասիային, աշխարհին է պետք, իսկ Հայաստանն առանց հիմնավորումների մենակ ասում է «չէ», «չէ», «չէ», վաղը եթե Ադրբեջանը ռազմական ուժով արեց դա, բոլորը կարող են լռել, չէ՞։ Այսօր մենք բանակ չունենք, մեր միակ ուժն ու հնարավորությունը դիվանագիությունն է, չե՞նք ուզում հասկաանլ սա, բայց դա էլ ենք զրոյացրել։ Մենք բոբիկ ենք ընդհանրապես, մերկ կանգնած ենք աշխարհի առաջ, մեզ հետ ով, ինչ ուզի՝ կարա անի։

Մեծամտություն չեմ անում՝ այդ հարցը, պնդում եմ, հնարավոր է 5 րոպեում հանել, և շատ հանգիստ, տրամաբանական, բոլորի համար հասկանալի հանել, պատերազմից խուսափելու համար հանել, բայց երբ իշխանությունները բոլորին պատասխանում կամ չեն պատասխանում այնպես, ինչպես որ անում են, այո՝ հնարավոր է վերջիվերջո Ադրբեջանը մտնի, զոռով անի դա, և բոլորը ծափահարեն։ Ադեկվատ պատասխան ու դիվանագիտություն չկա»,- ընդգծեց Օսկանյանը։