Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Մամուլ

Տպավորություն է, որ սրանք իշխանություններ են, որոնց համար ամենակարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին․ Դավիթ Գալստյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախի ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցը հենց այս հանդիպման մասին վերջինիս դիտարկումներից ենք սկսում:

«Հանդիպումը շատ դրական էր և Արցախի բռնի տեղահանումից հետո առաջինն էր, երբ մեր հայրենիքի այս հատվածում նման հնարավորություն էր ընձեռնվել, որ գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման ինստիտուտները ներկա լինեն, քննարկեն այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առջև: Սրբազանը լսեց, առանձնացրեց կարևորագույն հարցերը և վստահեցրեց, որ դա լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, այն, ինչից խուսափում է օրվա իշխանությունը՝ ընդհուպ Արցախի անուն չտալով: Շատ կարևոր է նաև նշել, որ այդ հանդիպման ընթացքում թե՛ Սրբազանի, թե՛ մյուսների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախ մեր վերադարձին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Առհասարակ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից իր խոսույթում Բագրատ Սրբազանը պարտադիր շեշտադրում է կատարում Արցախի լինելիության վրա, խոսում վերադարձի հնարավորության մասին: Այս բարդ ճանապարհին, որը պետք է սկսվի Հայաստանում իշխանափոխությամբ, նա շատ է կարևորում հաշտության ու համերաշխության օրակարգի կյանքի կոչումը: Մեր զրուցակիցը հիշեցնում է Արցախյան առաջին պատերազմի տարիները՝ 1990-ական թվականները: «Նման հաշտություն ունեցել ենք այդ թվականներին:Այդ ժամանակ հենց այդ հաշտությունն է բերել այն հաջողություններին, որն ունեցել է հայ ազգը: 2018 թ.-ից հետո ազգը պառակտեցին «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «ղարաբաղցիների ու հայաստանցիների»: Ահա այս տարանջատումների հետևանքով ունեցանք հայ ազգի համար ամենամեծ կորուստները:

Երբևէ Արցախը չի եղել այս իրավիճակում, Արցախը դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ եղել է հայկական, այնտեղ հայն է բնակվել: Իսկ այսօր այդ պառակտումների հետևանքով Արցախը հայաթափված է: Այսօր հաջողություն ունենալու մեր միակ գրավականը համախմբումն է, բայց, ցավոք, երբ այսօր Սրբազանը համախմբման, համերաշխության կոչ է անում, կան նաև իշխանությունը հայրենիքից վեր դասող անձինք, քաղաքական ուժեր, որոնք քննադատությամբ են հանդես գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին, ինչն անընդունելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք մերօրյա իրականության մեջ հնարավո՞ր է հասնել համերաշխության և հաշտության, Գալստյանն արձագանքում է. «Դա յուրաքանչյուրիցս է կախված: Եթե մարդը, չնայած նրան, որ մինչև Արցախի կորուստն ու 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը ողջունել է, այսպես ասած, «հեղափոխությունը» կամ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ ծառայել է, ծառայություններ մատուցել, այսօր զգում է, որ պետք է պարտված իշխանությունից ձերբազատվենք, որ կարողանանք հզոր Հայաստան ունենալ, որի միջով անցնում է Արցախի վերադարձը, ապա այդ հաշտությունն ու համերաշխությունը կլինի: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նմանատիպ մոտեցում ցուցաբերի: Սրբազանն իր հիմնական գործն արել է, տեսնում ենք համախմբումը նրա շուրջ, մնում է, որ հիմա արդեն մենք որպես քաղաքացի, որպես հայ այս պատգամը կարողանանք ընդունել և այս գաղափարի շուրջ համախմբվել, որպեսզի ունենանք հայրենիք, այլ ոչ թե տարածք, որտեղ հայ է ապրում»:

Արցախ վերադառնալը նպատակ է, բայց այսօր Արցախից բռնի տեղահանված և մայր հայրենիքում հաստատված մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Կարևորագույն օրախնդիրներից մեկն է բնակարան, տուն ունենալը: Օրերս Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որում արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններ են ընդգրկված, դատապարտել էր Հայաստանի կառավարության՝ մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

«Երբ սա դեռ նախագիծ էր, դրա մասին իմ գնահատականը տվել եմ: Այսօր այդ նախաձեռնությունը կրկնում է այն գնահատականները, որոնք ի սկզբանե հնչեցրել էի՝ դա արցախցիների արտագաղթի, այլ ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր է: Դրանով ամեն ինչ ասված է: Այս ծրագիրն էլ է ուղղված առկա պառակտումները խորացնելուն կամ էլ, ըստ գործող իշխանությունների, պրոբլեմատիկ խավից կամ շերտից՝ արցախցիներից ձերբազատվելուն: Շատերը թողնելու են ու գնան, որովհետև այն, ինչ առաջարկվում է, այսօրվա իրականության հետ որևէ աղերս չունի: Սա հայտարարել են, մարդկանց հերթական անգամ մոլորեցնում են, դեռ որևէ արցախցու բնակարանով չապահոված, այս կամ այն ամբիոններից այս որոշումը դրոշակի պես ծածանում են, թե ապագայում մարդկանց բնակարանային հարց ենք լուծելու: Բոլորս էլ գիտենք, որ այդ գումարները համահունչ չեն այսօր բնակարան ձեռք բերելու հնարավորության հետ: Արցախցիները բնակարանի համար չեն պայքարում, արցախցիները վերադարձի իրավունքի համար են պայքարում, ինչով օրվա իշխանությունները չեն զբաղվում, այլ հակառակը՝ խոչընդոտում են այդ պայքարին»,-ընդգծում է մեր զրուցակիցը»:

 Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում