Գիտնականները հայտնաբերել են մարդկանց տեսողական ընկալման արագության տարբերություններ
Դուբլինի Թրինիտի-քոլեջի հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ խիստ տարբերվում են տեսողական ազդանշանների ընկալման արագությամբ։ Ոմանք արագ են ընկալում փոփոխվող տեսողական ազդանշաններն այնպիսի հաճախակիությամբ, որոնք անհասանելի են մյուսներին, այլ խոսքով՝ ոմանք ավելի մեծ քանակությամբ տեսողական տեղեկություն են ստանում ժամանակի որոշակի միջակայքում, քան մյուսները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում։
Այս հայտնագործությունը վկայում է այն մասին, որ ոմանք ունեն բնածին առավելություն որոշակի իրավիճակներում, երբ ռեակցիայի ժամանակն ունի վճռական նշանակություն, օրինակ՝ գնդակով մարզական մրցումներում։
Արագությունը, որով մենք ընկալում ենք աշխարհը, հայտնի է որպես մեր «ժամանակային ընկալունակություն» եւ շատ բանով նման է համակարգչային մոնիտորի թարմացման հաճախակիությանը։
Գիտնականները պարզել են, որ տարբեր մարդիկ այս հարցում տարբերություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ ոմանք փաստորեն «վայրկյանում ավելի շատ պատկերներ» են տեսնում, քան մյուսները։
Գիտնականներն օգտագործել են «շողարձակումների միաձուլման կրիտիկական շեմը՝ հաճախակիության առավելագույն ցուցիչը, որի դեպքում մարդը կարող է ընկալել լույսի շողացող աղբյուրը։
«Մենք առայժմ չգիտենք, թե ինչպես են այդ տարբերություններն ազդում մեր առօրյա կյանքի վրա, բայց կարծում ենք, որ անհատական տարբերություններն ընկալման արագության մեջ կարող են դրսեւորվել այն իրավիճակներում, որոնք կապված են բարձր արագության, հետ, երբ կարող է պահանջվել որոշել արագ շարժվող օբյեկտի գտնվելու տեղը կամ արագ հետեւել դրան, օրինակ՝ գնդակով մարզախաղերի ժամանակ։ Դա վկայում է այն մասին, որ ոմանք կարող են առավելություններ ունենալ մյուսների հանդեպ մինչ այն պահը, երբ կհարվածեն գնդակին կամ կվերցնեն կոնտրոլյորն ու կմտնեն մի ինչ-որ ֆանտաստիկ օնլայն-աշխարհ»,- նշել են հետազոտողները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով