Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ են Մեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. Փաշինյան Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ) Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ

Հնարավոր չէ անվտանգությունը խաթարելու հաշվին սահմանների որոշում իրականացնել․ Արման Թաթոյան

Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Գոյություն ունի սահմանների որոշման միջազգային գործընթաց։ Սահմանների որոշումը, որն այլ կերպ կոչվում է դելիմիտացիա եւ դեմարկացիա, ունի հստակ կանոններ, եւ դրանք պահպանելու դեպքում է որ կարող է ընդունելի լինել, դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Նախ կարեւոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն, ոչ թե հիմնվելով միակողմանի սպառնալիքների վրա կամ պատերազմի սպառնալիքի ներքո, այլ որ լինեն հստակ քննարկումներ երկու կողմերի միջեւ եւ հաստատված խաղաղ գործընթաց լինի։ Հաճախ մատնանշվում են ինչ-որ քարտեզներ, մեխանիկական մոտեցումներ են ցուցաբերվում՝ այս թվի կամ այն թվի քարտեզի առնչությամբ, Խորհրդային միության այս կամ այն ժամանակահատվածի քարտեզ է բերվում․ ամենից զատ կարեւոր է հասկանալ, թե ինչ փաստաթղթեր ունենք, իսկ այդ քարտեզներից բացի բազմաթիվ այլ փաստաթղթեր կան՝ անտառներին վերաբերող, ջրային ռեսուրսներին, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ։ Անհրաժեշտ է գնահատել մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերը, անվտանգությանն առնչվող խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված հարցերը, եւ առհասարակ այն իրավիճակը, թե ինչպիսին է հիմա մարդկանց բնականոն կյանքն այնտեղ, եւ ինչ է լինելու այդ պրոցեսի արդյունքում, որովհետեւ եթե հանկարծ սահմանների որոշման արդյունքում որեւէ կերպ խաթարվում է մարդկանց բնականոն կյանքը, ապա այդ ամբողջ պրոցեսը դառնում է անընդունելի եւ անօրինական, միջազգային տեսանկյունից դա ապալեգիտիմ է․ այսինքն՝ չունի որեւէ արժեք»,- նշեց Թաթոյանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ գործընթացում եւս մի վտանգավոր գործընթաց էլ է տեղի ունենում, չի քննարկվում անվտանգությունը մարդու տեսանկյունից․

«Ի վերջո անվտանգությունը մարդու համար է, այո, անվտանգությունը երկրի համար է, հայրենիքը պաշտպանելու համար է, բայց դա նաեւ մարդու համար է, որ մարդն ապրի իր երկրում լիարժեք ու անվտանգ։ Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Ստացվում է, որ դրա արդյունքում մենք ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում ենք մեր գյուղերին, մենք վտանգում ենք բնակիչների կողմից տնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունը, վտանգում ենք նրանց կյանքն ու առողջությունը, մեր գյուղերը դնում ենք թիրախի տակ»։

Նա շեշտեց, որ հնարավոր չէ անվտանգությունն ավերելու, խաթարելու հաշվին իրականացնել սահմանների որոշում․ «Բնության մեջ գոյություն չունի նման բան։ Երկրներ կան, որ տասնյակ տարիներ իրար հետ որոշված սահման չունեն։ Այսինքն՝ դա այնքան բարդ գործընթաց է։ Օրինակ՝ Վրաստանի հետ Հայաստանի սահմանը, այնտեղ դելիմիտացված սահման չունենք, բայց հաշվի առնելով հարաբերություններն ու պայմանավորվածությունները, կան որոշակի որոշումներ, իրավիճակ, որը պահպանվում է։ Պատկերացրեք, որ այս կերպ իբր ապահովում ենք սահմանների դելիմիտացիան, եւ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում, որոնք կապված են լինում Ադրբեջանի հետ, օրինակ՝ կենդանիներն են կորում, հատկապես նման դեպքեր Սյունիքի մարզում են տեղի ունենում, շատ դեպքերում ադրբեջանցի զինծառայողները գալիս ու գողանում, տանում են։ Էլ չեմ ասում նրանց կրակոցների մասին։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հետ իրավական մեխանիզմներով խոսել չի լինում։ Այսինքն՝ եթե հարց լինի, ապա նրանց կողմից խախտումների դեպքում մեր բնակիչների նկատմամբ, ինչպե՞ս ենք ակնկալելու քննություն, հնարավոր չէ, նրանք չեն քննելու դա»։

Անդրադառնալով մեր երկրի համար Տավուշի ռազմավարական նշանակությանը՝ Թաթոյանն ասաց, որ այդ 4 բնակավայրերի հանձնման դեպքում ունենալու ենք անվտանգության խնդիրներ ոչ միայն առանձին բնակիչների, այլ նաեւ ռազմավարական առումով․

«Ռազմավարական օբյեկտներ անցնելու են կամ ադրբեջանական վերահսկողության ներքո, կամ թիրախավորվելու են։ Խոսքս վերաբերում է առաջնահերթ օրինակ՝ միջպետական ճանապարհը, որը կապում է Վրաստանը Հայաստանին, այդ ճանապարհի առանձին տեղեր դառնալու է պարզապես անօգտագործելի, իհարկե կան նաեւ հատվածներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել, բայց դրանք մեծ մեքենաների համար չեն։ Ավելին, մենք ունենալով հիմքեր այս հարցերն այս տեսանկյունից բարձրացնելու, ինքներս մեզ զրկանքներ ենք պատճառում՝ այս փաստարկներն առաջ տանելու փոխարեն։ Մենք նաեւ ունենք այնտեղ գազատար, որը էլի վտանգվելու է։ Վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Տավուշի Կոթի գյուղում, այնտեղ էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է, մարդկանց էին անհագստություն պատճառում, հիմա պատկերացրեք, եթե նրանց առավել ենք մոտեցենում մեր սահմաններին։ Տավուշի ուղղությամբ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի զինված ագրեսիայի ժամանակ երբ մենք մեկնեցինք Տավուշ՝ փաստահավաք աշխատանքներ անելու, Բերդ տանող ճանապարհահատվածն արդեն փակ էր, ոստիկաններն այն փակել էին, որովհետեւ Ադրբեջանը կրակում էր։ Եվ դա էլ այն պայմաններում, երբ դեռ իրենք հեռու էին, իսկ հիմա պատկերացրեք, որ իրենց մոտեցնենք»։

Թաթոյանն ասաց, որ հանձնելու դեպքում Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքերում է հայտնվելու Հայաստանի նկատմամբ․ «Տավուշի այդ փոքր գյուղերը իսկապե՞ս պետք են Ադրբեջանին, եւ նա դրա համար պատերազմո՞վ է սպառնում։ Ադրբեջանին այս գնով դրանք որպես տարածք պետք չեն, որովհետեւ գյուղերը իրենց չափով այնքան փոքր են, որ պատերազմով սպառնալ այդ գյուղերի համար պետք չէ։ Սրանք նրան անհրաժեշտ են, որպեսզի իրականացնի անվտանգության առումով ռազմավարական թիրախի տակ վերցնի Տավուշի մարզի մեր բնակավայրերը, ավելին՝ խաթարի Հայաստանի անվտանգությունը»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից բնակչությանը պատերազմով վախեցնելուն՝ Թաթոյանն արձագանքեց․

«Ես չգիտեմ՝ ինչով են այդ մարդիկ մտածում, որ սեփական ժողովրդի անվտանգությունը խաթարող հայտարարություններ են անում։ Այս հայտարարությունները նոր չեն, 2021-ից էին ասում, պարզպես մի քանի անգամ փորձեցին այդ մասին ասել, հետո հասկացան, որ դա մեծ խնդիր է առաջացնում։ Ոչ մեկ չի հարցնում՝ բա մեր Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի տարածքներում բա ի՞նչ է տեղի ունենալու։ Այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերը հեռանալո՞ւ են։ Նրանք այդ տարածքներում հիմնվել են, էլ ենթակառուցվածքներ, բունկերներ, բետոնե ճանապարհներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, դրանից զատ նա ներկա է Հայաստանի քաղաքների, գյուղերի հարեւանությամբ, ճանապարհներին, որով ամբողջությամբ խաթարել ու ավերել է մեր անվտանգության համակարգը, լրջորեն վտանգել է իրար հետ գյուղերի կապը։ Օրինակ՝ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այդ հատվածը իրենք եկել ու դիրքավորվել են, հետագայում արգելափակեցին այդ ճանապարհը, Հայաստանը ստիպված դրեց այլընտրանքային ճանապարհը։ Ստացվում է, որ ադրբեջանական զինծառայողը նման մեր տարածքներում, ու մենք զուգահեռ գնում ենք խաղաղության փաստաթուղթ ստորագրելու, բայց նրանց մնում են մեր տարածքներում։ Մեր գյուղացիները զրկված լինելով իրենց ընտանիքը պահելուց, հող մշակելուց, եկամուտներից, երեխան սովորի ադրբեջանական դիրքերի հարեւանությամբ։ Եթե ես գիտեմ, որ նման բան կա, էլ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, որ նրանք ամեն պահ կարող են իրենց հանցանքները գործել։ Խաղաղությունը ենթադրում է նրանց հեռացում այդտեղից»։