Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Հայաստան

Ադրբեջան-Պակիստան կապը՝ սպառնալիք Հնդկաստանի համար. Նյու Դելին պետք է ամրապնդի դաշինքը Երևանի հետ

Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամությունն ավելի ու ավելի է ռազմավարական գործընկերության հատկանիշներ ձեռք բերում։ Սա կարևոր է ոչ բարեկամական հարևաններ ունեցող յուրաքանչյուր կողմի համար: Դրա մասին գրել է Eurasia Review-ն։

2020 թվականից առևտրային փոխանակումների սրընթաց աճ է գրանցվել։ 2022-2023 ֆինանսական տարում ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 134 միլիոն դոլար՝ Հնդկաստանից զենքի և ռազմական տեխնիկայի ներմուծումը չհաշված (զենքի գնումը ներառյալ՝ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 360 միլիոն դոլար)։

Հնդիկներն արտահանել են 61,3 միլիոն դոլարի, ներմուծել՝ 72,8 միլիոն դոլարի ապրանք։ Հնդկաստանը հիմնականում արտահանել է դեղագործական արտադրանք, կիսաթանկարժեք քարեր, ծխախոտ, մսամթերք, նավիգացիոն սարքավորումներ։

Հայաստանն արտահանել է հիմնականում ոսկի, բժշկական սարքավորումներ, թանկարժեք քարեր, մետաղներ, կաշի, ներկանյութեր և այլն։ Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի և կախվածության ավելի մեծ ծավալի ստեղծումը ոչ միայն տնտեսապես ձեռնտու է Հայաստանին, այլև մեծացնում է նրա աշխարհաքաղաքական արժեքը։

Իրանին զուգահեռ՝ Հնդկաստանը Հայաստանի ամենակարեւոր դաշնակիցն է աշխարհում՝ հաշվի առնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շրջափակումն ու վատ հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։

2020 թվականից Հնդկաստանը ինտենսիվորեն զենք է վաճառում Հայաստանին. հրթիռային կայաններ, հրետանային և ռադիոտեղորոշիչ համակարգեր, հակատանկային զինատեսակներ և այլն։ Ադրբեջանի դժգոհություններն ի վիճակի չեղան խոչընդոտելու այդ գործարքները։

Լեռնային Ղարաբաղի հարցում Հնդկաստանը վերջին տարիներին հստակ դիրքորոշում է որդեգրել։ Հնդիկները զենք են վաճառել հայկական ուժերին և դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Սա բնավ պատահական չէ։ Պակիստանի հետ Ադրբեջանի երկարամյա ասոցացումը անմիջականորեն սպառնում է Հնդկաստանի շահերին։

Բացի դրանից, Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջան է, որտեղ Հնդկաստանը նախատեսում է ստեղծել կարևոր տրանսպորտային երթուղի՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը հնարավորություն կընձեռի կապվել Եվրոպայի և Ռուսաստանի հետ։ Սա մուլտիմոդալ նախագիծ է, որը համատեղում է ծովային, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը: Հայաստանն աջակցել է այս նախագծին։

Ծրագիրն իրականացնելու համար Հնդկաստանը պետք է երկաթգիծ կառուցի, որը Իրանի հյուսիս-արևմուտքից Հարավային Կովկասով կգնա դեպի Ռուսաստան կամ Սև ծով:

Այս առումով երկու հնարավորություն կա՝ 1) երկաթգիծ հայկական հարավային Սյունիքի մարզով, 2) երկաթգիծ Ադրբեջանի տարածքով։

Խնդիրը հիպոթետիկ Զանգեզուրի միջանցքն է, որը եթե իրականանա, կանցնի Հայաստանի տարածքով։ Այն կանցնի ադրբեջանական տարածքի հիմնական մասից՝ հայկական Սյունիքի մարզով (Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված մաս) մինչև ադրբեջանական էքսկլավ՝ Նախիջևան։ Միջանցքը, Բաքվի կարծիքով, պետք է լինի Հայաստանի իրավասությունից դուրս՝ առանց հայկական անցակետերի՝ «թուրքական աշխարհի» միավորման նպատակով։

Ե՛վ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակայնորեն խոսել են այս միջանցքի ստեղծման հնարավորության մասին, ինչը դրդել է Իրանի իշխանություններին ավելացնել ռազմական ուժերը Հայաստանի հետ սահմանին՝ ադրբեջանական հնարավոր հարձակումը զսպելու համար:

2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումն առաջին հայացքից թվում է, թե աղետ է Հնդկաստանի տնտեսական շահերի համար, քանի որ այն պոտենցիալ խաթարում է Հյուսիս-Հարավ միջանցքը, որը ձեռնտու է Չինաստանին ու Պակիստանին: Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնական առավելությունն այն է, որ այն Հնդկաստանին հնարավորություն կընձեռի շրջանցելու Պակիստանը և ցամաքային ուղիներով մուտք ունենալու դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա:

Ահա թե ինչու Իսլամաբադն աջակցում է Բաքվին Երեւանի հետ վեճում։ Ավելին, միջանցքը Հնդկաստանի գործիքն է՝ Իրանին Չինաստանի ուղեծրից դուրս բերելու և տարածաշրջանում չինական ենթակառուցվածքային նախագծերից առաջ ընկնելու համար:

Բայց քանի որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը հարուցել է միջազգային հանրության դիվանագիտական դատապարտումը, թվում է, թե Պակիստանն ավելի վճռական չի աջակցի Ադրբեջանին, քանի որ Իսլամաբադն արդեն արտաքին քաղաքական խնդիրներ ունի Աֆղանստանում թալիբների վարչակարգին աջակցելու պատճառով:

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը կարող է անհանգստության առիթ դառնալ Նյու Դելիում՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող մտերմության համատեքստում: Վերջին տարիներին երեք երկրները սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ են հաստատել։ Թուրքիան և Ադրբեջանը Քաշմիրի հարցում աջակցել են Պակիստանին։

Այս մտահոգությունները կարող են ճանապարհ հարթել անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցության խորացման համար: Հնդկաստանը կարող է շարունակել մնալ Հայաստանի կարևոր դաշնակիցը (առանց Բաքվի հետ դիվանագիտական պատերազմի մեջ մտնելու), քանի որ Հնդկաստանի արտաքին քաղաքականությունը վարչապետ Մոդիի գլխավորությամբ «ռազմավարականորեն ինքնավար է» և ապացուցել է, որ ունակ է լավ հարաբերություններ ունենալու ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի, ինչպես նաեւ՝ համաշխարհային հանրության հետ: Հյուսիս և հարավ:

Հնդկաստան-Իրան-Հայաստան դաշինքը, ինչպես նաև Հնդկաստան-Ֆրանսիա-Հունաստան-Հայաստան դաշինքը կարող են լավ հակակշիռ լինել նեոօսմանյան արտաքին քաղաքականություն որդեգրած էրդողանյան Թուրքիայի ձևավորած դաշինքներին։

Հայաստանը կարևոր տրանսպորտային և էներգետիկ հանգույց է: Երկիրն ունի մի շարք հիդրոէլեկտրակայաններ և ծառայում է որպես տարանցիկ կետ գազատարների համար, ինչպիսին Իրան-Հայաստան գազամուղն է: Հայաստանը նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ է, որը խթանում է տարածաշրջանային համագործակցությունը առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։

Երկու երկրները շարունակում են գործարար կապերի զարգացման իրենց երկարամյա գործընթացը՝ թվային ենթակառուցվածքների ոլորտում մի քանի նոր փոխըմբռնման հուշագրեր ստորագրելով։

Համագործակցելով Նյու Դելիի հետ՝ Երևանը չի նյարդայնացնում ԵՄ-ին, ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին՝ վարչապետ Մոդիի լավ մտածված արտաքին քաղաքականության շնորհիվ։ Հնդկաստանն աշխարհում հայկական հայացքների լավ պաշտպան կարող է լինել:

Հնդկաստան-Հայաստան հարաբերություններն ապագայում կարող են հանկարծակի վերելք ապրել, քանի որ առևտրի, պաշտպանության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտներում ներուժ կա: Միությունը պետք է դառնա ռազմավարական և համապարփակ: Հնդկաստանը կարող է տրամադրել Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար անհրաժեշտ զինտեխնիկան: Ավելին, պաշտպանական համագործակցությունը պետք է ներառի համատեղ վարժանքներ, հնդիկ ռազմական փորձագետների կողմից հայկական բանակի ռազմական պատրաստություն և խորհրդատվություն լոգիստիկ և տեխնիկական բարեփոխումների վերաբերյալ։

Հետագայում անհրաժեշտ կլինի ուղիղ չվերթներ հաստատել երկու երկրների միջև։ Հնդկաստանը կարող է մեծապես օգնել Հայաստանին՝ դեղորայքի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի արտադրանքի շնորհիվ։

Թշնամի երկրներից ապրանքներ ներկրելու փոխարեն (թուրքական հագուստ, պակիստանյան բրինձ), հայերը կարող են դրանք գնել հնդիկներից։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը (Ասիայի և Եվրոպայի միջև), հարևան երկրների (Թուրքիա, Ադրբեջան) հակահայկական կողմնորոշումը, ինչպես նաև Հնդկաստանի քաղաքական և տնտեսական հզորությունը՝ Նյու Դելին պետք է դառնա Հայաստանի կարևորագույն գործընկերը։

Հայաստանին զարգացման գործում ամենաշատը կարող է օգնել հենց Հնդկաստանը՝ Իրանի հետ զուգահեռ։ Բոլոր հանգամանքները նկատի ունենալով՝ Հնդկաստանը դարձել է Հայաստանի գլխավոր դաշնակիցներից մեկն աշխարհում և պետք է շարունակի ամրապնդել այդ քաղաքականությունը։