Տավուշցիներն առաջարկում են եւ պահանջում, որ շփման գիծը վերածվի պետական սահմանի
Ուրբաթ եւ շաբաթ օրերին հանդիպումներ ունեցա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում:
Այցը ծրագրված էր մինչ Նիկոլ Փաշինյանի անակնկալ եւ բազմաթիվ հարցեր առաջացնող այցը Ոսկեպար եւ Կիրանց:
Մտադիր էի լսել մարդկանց, հասկանալ ինչ խնդիրներ կան սահմանային բնակավայրերում, պարզել, թե ինչ ակտիվությամբ են մարդիկ ներգրավել բնակարանաշինությանը, այլ կերպ ասած, օգտվում «16 միլիոնների» ծրագրից, որն իրականություն դարձավ իմ առաջարկի եւ նախաձեռնության շնորհիվ:
Ցավոք պետք է նշեմ, որ մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այցը փոխել էր իմ փոքրիկ հայրենիքը: Մարդիկ ցնցակաթվածի մեջ էին եւ խոր հուսալքության: Նրանք առնչվել էին իրական Նիկոլ Փաշինյանին, լսել նրան ու...
Չերկարացնեմ, ասեմ կարճ:
Տավուշցիները՝ նոյեմբերյանցիները, կիրանցեցիները, ազատամուտցիները խաղաղություն են ուզում, բայց վստահ են, որ անարժանապատվության դրսեւորումներով խաղաղություն չի հաստատվում:
Նրանք առաջարկում են եւ պահանջում, որ եթե շփման գիծը պետք է վերածվի պետական սահմանի եւ դա ինչ-ինչ պատճառներով պետք է սկսվի Բաղանիս-Բերքաբեր հատվածում, ապա ամենախելամիտ, տրամաբանական տարբերակն այն կլինի, որ գործող շփման գիծն էլ վերածվի պետական սահմանի, եւ ոչ թե փորձ արվի վերարտադրել խորհրդային տարիների վարչական սահմանը, որը ոչ մի դեպքում չի կարող կենսունակ լինել պետական սահմանի վերածվելու դեպքում (Բաղանիս-Բերքաբեր հատվածում խորհրդային Ադրբեջանից Հայաստանին է անցել 730 հա, իսկ խորհրդային Հայաստանից Ադրբեջանին՝ 850 հա տարածք):
Հանդիպման մասնակիցները խնդրում են, պահանջում, առաջարկում, որ խորհրդարանական ուժերը, արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները, եթե ցանկանում են օգնել իրենց, ապա պետք է իրենց այս կարծիքը ներկայացնեն կառավարությանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերից խնդրում են սահմանային հատվածը ինքնակայացման վայրի չվերածել եւ անիմաստ եւ անհարկի շարժերով ՉՎՆԱՍԵԼ:
Հանդիպման մասնակիցները պահանջեցին, որ Նիկոլ Փաշինյանին հորդորենք, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ առանց լուծումների եւ առաջարկների ներկայանալ հանդիպման եւ փորձել ՎԱԽԵՑՆԵԼ բնակիչներին: Ոչ ոսկեպարցին, ոչ կիրանցեցին վախեցողներից չեն:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները շեշտեցին, որ այո, իրենք համոզված են, որ լավագույն լուծումը շփման գիծը պետական սահմանի վերածելն է, բայց եթե ինչ-ինչ պատճառներով որոշում կայացվի վերադառնալ խորհրդային տարիների սահմաններին, ապա դա պետք է իրականացվի բացառապես հավասար եւ արդար սկզբունքներով, եւ սահմանային բնակավայրերի բնակիչների բոլոր առաջնային խնդիրները, կոմունիկացիոն անվտանգության հարցերը եւ բնակչության բուն անվտանգային խնդիրները վերջնականապես լուծելուց հետո:
«Եթե մենք համաձայնենք Նիկոլ Փաշինյանի առաջարկին եւ միակողմանի զիջենք դիրքերը, ապա Ադրբեջանը հետո ոչ թե հետ կքաշվի հայկական տարածքներից, այլ կներկայացնի նորանոր պահանջներ մեր երկրին»,- հանդիպման ընթացքում ասացին սահմանապահ բնակիչները, լրատվամիջոցներին էլ խնդրելով գործել ՉՎՆԱՍԵԼ կարգախոսով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը