Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

ԵՄ ուզածը Հայաստան-Ռուսաստան պատերազմ հրահրե՞լն է

ԵՄ-Հայաստան քաղաքացիական պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտում է, թե իրականում ինչու է Հայաստանը սառեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ եւս մեկ անգամ ցույց տալով, թե որքան կեղծ ու հորինված են այդ թեմայով Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների հիմնավորումները: Հակոբյանն ասում է, որ ԵՄ-ին անդամության հայտ ներկայացնելու համար Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, դրա մասին ԵՄ ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով ասել են քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, եւ ինքը վստահ է, որ այդ նույնն ասվել է նաեւ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Ստացվում է, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնում է ոչ թե այն պատճառով, որ այդ կառույցը չի կատարել Հայաստանի հանդեպ ունեցած իր դաշնակցային պարտավորությունները, այլ այն, որ նրա առաջ նման պահանջ են դրել ԵՄ-ից:

Հակոբյանն իր հարցազրույցով բացահայտում է, որ ոչ միայն Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելը, այլեւ ընդհանրապես Հայաստանի ամբողջ ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգը թելադրվում են ԵՄ-ից: Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կամ նրա մոտ ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը, կամ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խոսում են «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու անհրաժեշտության մասին, նրանք ընդամենը բարձրաձայնում են ԵՄ ղեկավարների պահանջները, ցույց են տալիս, որ իրենք հնազանդորեն ենթարկվում են այդ պահանջներին: Լուսինե Հակոբյանը, անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման խնդրին, ասում է. «Կան որոշակի պայմաններ, որոնց Հայաստանը պետք է բավարարի, միանշանակ է, որ Հայաստանը պետք է իր սահմաններն ինքնուրույնաբար պաշտպանի՝ չապավինելով ռուսական զորքի ներկայությանը, սահմանապահ զորքերին, որպիսին, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց տեղակայումն է, դրանից պետք ձերբազատվի Հայաստանը»: Ստացվում է՝ եվրոպացիները պահանջում են, որ Հայաստանը ռուս սահմանապահներին հանի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանից, այլ նաեւ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանից` «ինքնուրույնաբար պաշտպանի իր սահմանները»: 

Դատելով Հակոբյանի հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ Եվրամիությունը շտապեցնում է Հայաստանին՝ պահանջելով, որ փաշինյանական իշխանությունը հնարավորինս արագ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի դեմ: Նա բացատրում է, որ Հայաստանը շատ արագ պետք է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնի, որովհետեւ հետո արդեն ուշ կլինի: «Եվրամիությունը խնդիր ունի՝ սահմանելու իր սահմանները, եւ եթե Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հաջողությամբ անցան այդ գործընթացը, եւ Եվրամիությունը սահմանազատեց իր սահմանները, ապա հասկանալի է, որ միայն Հայաստանի համար եւս մի ընդլայնում չի նախաձեռնելու: Դրա համար Հայաստանի համար հիմա է նպատակահարմար այդ հայտը ներկայացնել»,- ասում է բանախոսը: 

Արդյոք ԵՄ-ն իսկապես ուզո՞ւմ է, որ Հայաստանն անդամակցի իրեն: Իհարկե, Հայաստանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, ոչ միայն այն պատճառով, որ ԵՄ-ն Հայաստանին թույլ չի տա անդամակցել այդ կառույցին, ինչպես վերոնշյալ երեք երկրներին, այլ որ առաջիկա մի քանի տարիներին ԵՄ-ն կարող է ընդհանրապես գոյություն չունենալ: Հակոբյանն օրինակ է բերում Բրեքսիթը, իբրեւ թե ցույց տալու համար, որ ԵՄ-ն այնքան լիբերալ կառույց է, որ այնտեղից ցանկացած պահի կարելի է դուրս գալ: Բայց Բրեքսիթն իրականում ցույց է տալիս, որ հաշվենկատ բրիտանացիներն առաջինը հասկացան, որ իմաստ չունի մնալ փլուզվող կառույցի ավերակների տակ, եւ պետք է հնարավորինս արագ լքել կործանվող նավը: Եվրամիությունը եւ հատկապես դրա լոկոմոտիվ երկրները` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, գտնվում են տնտեսական ստագնացիայի վիճակում եւ չեն կարող իրենց ուսերին կրել այդ կառույցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի բեռը, ուր մնաց նոր բեռ վերցնեն` ի դեմս Հայաստանի եւ մյուսների: 
Բայց Լուսինե Հակոբյանի ասածի մեջ սարսափելին այլ բան է.  արտահայտելով ԵՄ ղեկավարության դիրքորոշումը՝ նա պահանջում է, որ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի նման Հայաստանը եւս պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի դեմ: Երբ նա որպես օրինակ բերում է վերոնշյալ երկրներին, հասկանում է, որ այդ երեք երկրներն էլ պատերազմել են Ռուսաստանի դեմ, Ուկրաինան հիմա էլ շարունակում է պատերազմել, հասկանում է, որ Հայաստանին եւս պատերազմի են դրդում՝ չմտածելով դրա հետեւանքների մասին: Ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Վրաստանը կորցրել է իր տարածքի 20 տոկոսից ավելին, որտեղ հիմա ռուսական բանակն է: Մոլդովան փաստացի պատերազմել է 90-ականների սկզբին, եւ նրա տարածքի մոտ 15 տոկոսը վերահսկվում է ռուսական բանակի կողմից։ Ուկրաինան եւս կորցրել է իր տարածքի 20 տոկոսը, եւ այս պահին ռուսական բանակը նորանոր բնակավայրեր է գրավում: 

Փաստացի Հակոբյանը, կատարելով իր եվրոպացի հովանավորների պատվերը, պահանջում է, որ Հայաստանը պատերազմ հայտարարի Ռուսաստանին, որովհետեւ բազմիցս ենք նշել, որ առանց պատերազմի ռուսական բանակը Հայաստանից հանել հնարավոր չէ: Իսկ ո՞վ է ռուսների դեմ պատերազմ գնալու. Հակոբյա՞նը` Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արմեն Գրիգորյանի հետ, Ժոզեպ Բորելի, Շառլ Միշելի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միացյալ հրամանատարությամբ: Իհարկե, նման բան երբեք մենք չենք տեսնի, որովհետեւ սրանք սիրում են պատերազմել ուրիշների կյանքերի եւ արյան հաշվին, հանուն սեփական բարեկեցության եւ երջանկության: Եվրամիությունը, տեսնելով ուկրաինական ճակատում իր պարտությունը, ուզում է Ռուսաստանի դեմ նոր ռազմաճակատ բացել` ի դեմս Հայաստանի, հասկանալով, որ արդյունքում Հայաստանը կարող է վերանալ, բայց Ռուսաստանն էլ գոնե ինչ-որ չափով կթուլանա: Մի բան, որ, օրինակ, շատ արագ հասկացել են Վրաստանում, որը ոչ մի ձեւով չցանկացավ իր տարածքը դարձնել Ռուսաստան-Արեւմուտք բախման թատերաբեմ, լինելով ԵՄ անդամության թեկնածու՝ այդպես էլ չմիացավ ԵՄ պատժամիջոցներին:

Այս թեզն առաջ տանողների գաղափարական սնանկությունը մինչեւ վերջ հասկանալու համար մի դրվագ էլ վերլուծենք Լուսինե Հակոբյանի հարցազրույցից: Երբ լրագրողը նրան հարցնում է, թե ռուս սահմանապահների հեռանալուց հետո Հայաստանի վրա կարող է կախվել թուրքական վտանգը, նա ասում է. «Իրենց (նկատի ունի ԵՄ-ին) դաշնակցին իրենք զսպելու ավելի շատ մեխանիզմներ ունեն, քան Ռուսաստանը, որ 20 թվականից իրեն դիրքավորել է ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում»: Ուրեմն պատկերացրեք` Թուրքիան ԵՄ-ի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը, որ արդեն տեւական ժամանակ պատերազմում է ԵՄ-ի դեմ, իրեն դիրքավորել է Թուրքիայի շահերի տիրույթում: Հրեական մի լավ պատմություն կա. բաղնիքում Ռաբինովիչին նկատողություն են անում` հարգելիս, կա՛մ վարտիք հագեք, կա՛մ ձեր վզի խաչը հանեք: Հիմա եվրավկաները պետք է կողմնորոշվեն Թուրքիայի հարցում` այս երկիրը Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի դաշնակիցն է, որովհետեւ միաժամանակ խաչով եւ թլպատված հնարավոր չէ լինել, չնայած իրենք անընդհատ փորձում են:

Ավետիս Բաբաջանյան