Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

Իրավապահներն արգելափակե՞լ են Դատախազության աշխատողների շարժը․ ուշագրավ մանրամասներ աղմկոտ գործից

NEWS.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել «Սիներջի» ընկերությունում իրավապահների իրականացրած հատուկ գործողության ընթացքում տեղի ունեցած ուշագրավ դեպքի վերաբերյալ։

Պարզվում է, որ հունվարի 31-ին, երբ ընկերությունում ԱԱԾ-ի աշխատակիցները ու ՔԿ-ի քննիչները խուզարկություն կատարելու նպատակով ներխուժել են «Սիներջի» ընկերության գրասենյակ, այդտեղ են եղել եւ աշխատակիցների հետ միասին անակնկալի գալով արգելափակվել են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի օգնականն ու դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պարզվում է, դատախազության ներկայացուցիչները, տեղեկացված չլինելով Քննչական կոմիտեում նախաձեռված քրեական վարույթի եւ հատուկ գործողության մասին, պատրաստվում էին մեկ անձից գնման եղանակով՝ «Սիներջի» ընկերությունից ձեռք բերել դատախազների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորություն ընձեռող էլեկտրոնային համակարգ։ Իրավապահների իրականացրած գործողությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները տեւական ժամանակ պահվել են շենքում։

Դրանից հետո գլխավոր դատախազը հավելյալ աղմուկից խուսափելու համար, որոշել է առայժմ «սառեցնել» պայմանագիր կնքելու գործընթացը։

Արդյոք տեղի կունենա՞ բավականին խոշոր գնման գործընթացը պայմանագրի կնքմամբ, թե՞ ոչ, ինպես նաեւ «Սիներջի» ընկերության հետ տեղի ունեցող իրադարձությունները, կալանավորումներն ու ազատումներն արդյո՞ք կապ ունեն այս գործընթացի հետ, թե՞ ոչ, առայժմ դժվար է ասել։

Դեպքի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Դատախազություն պարզելու արդյո՞ք նման գնման գործընթաց սկսվել է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ ընկերության հետ կքնված պայմանագիր չկա։

Հիշեցնենք, որ «Սիներջիի» եւ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվել է հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 8 անձանց։

Մեղադրյալի աթոռին ԱԺ նախագահի եղբոր կինն է, էկոնոմիկայի նախկին փոխնախարարն ու նախկին նախարարը, «Սիներջիի» տնօրենը եւ այլ պաշտոնատար անձինք։

Պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ, սակայն նրան մեղադրանք առաջադրվեց եւ այժմ նա տնային կալանքի տակ է։