Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Մամուլ

Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան դաշինքը՝ որպես միջազգային հարաբերությունների նոր հարացույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ի պաշտպանություն Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ սպառազինությունների մատակարարման համաձայնագրի, ընդգծելով ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանության ապահովման իրավիճակային անհրաժեշտությունը։ Ադրբեջանը դեմ է սրան՝ ռազմական աջակցությունները դիտարկելով որպես սպառազինությունների մրցավազքի սրում Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս իրադարձությունը նշանավորում է զգալի հեռացում Ռուսաստանից Հայաստանի վաղեմի կախվածությունից իր արտաքին քաղաքականությունում։ Այս մասին գրել է The Geopolitics պարբերականը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ որպես Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակի տոնակատարության գլխավոր հյուրի, վերջերս կատարած այցելության ժամանակ երկու երկրները ներկայացրել են «պաշտպանական արդյունաբերության ճանապարհային քարտեզ»։ Երկու երկրները հասել են նկատելի համաձայնությունների տիեզերքում համագործակցության ոլորտում եւ պարտավորվել միասին աշխատել պաշտպանական տեխնիկայի արտադրության (ուղղաթիռներ, սուզանավեր) ոլորտում՝ Հնդկաստանի զինվորականների եւ «բարեկամական երկրների» համար։

Այս գործընկերության կարեւոր ուղղություններից մեկը Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունն է։ Ֆրանսիան բազմիցս աջակցել է Հնդկաստանի մշտական անդամությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին։

2021թ. կնքվել է համաձայնագիր ռազմական պոտենցիալի համատեղ զարգացման եւ Հնդկաստանի Զինված ուժերի արդիականացմանը Ֆրանսիայի օգնության մասին։

Ֆրանսիայի եւ Հնդկաստանի ռազմավարական դաշինքի հիմքը անվտանգության համապարփակ մոտեցումն է, որն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական հատվածները։

Ֆրանսիայի եւ Հնդկաստանի միջեւ արդեն կա համագործակցության եռակողմ կառուցվածք (Ֆրանսիա-Հնդկաստան-ԱՄԷ մոդելը), որը կարելի է կիրառել նաեւ Հայաստանի պարագայում՝ ստեղծելով նոր ռազմավարական եռակողմ առանցք։ Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ նման դաշինքը կհենվի նրանց ազգային անվտանգության ընդհանուր նպատակների վրա եւ կլուծի խնդիրները գլոբալ մակարդակում, ինչն էլ ավելի կամրապնդի նրանց ռազմավարական նպատակները։

Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերություններում ակնհայտ է զգալի տեղաշարժ դեպի ավելի սերտ ռազմական եւ ռազմավարական համագործակցությունը, ինչի մասին վկայում է զենքի վերաբերյալ խոշոր գործարքի ստորագրումը։ Ֆրանսիան ցուցադրում է իր հավատարմությունը Հայաստանի պաշտպանական պոտենցիալի ամրապնդմանը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում, ի պատասխան Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների, «երկիր-երկինք» դասի ժամանակակից հրթիռներ եւ ռադիոլոկացիոն տեխնոլոգիաներ մատակարարելով։

Այս ռազմավարական դաշինքը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը նրանց հավատարմության վկայությունն է։

Քաղաքական կապերը հարաբերությունների գլխավոր հիմքն են, ինչի մասին է վկայում Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նրա համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան վեճի միջնորդության ժամանակ։

Տնտեսական առումով գործընկերությունը հուսալի է եւ ընդլայնվող, մանավանդ հաշվի առնելով ընթացիկ գլոբալ խնդիրները։ Առեւտուրը երկու երկրների միջեւ պահպանել է զգալի աճ՝ չնայած COVID-19 համավարակի ու 2020թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակվա անկմանը։ Շնորհիվ ներդրումների հիմնականում կենսականորեն կարեւոր ճյուղերում, ներառյալ բանկային գործը, ջրային տնտեսությունն ու պարենային ոլորտը, Ֆրանսիան 2016-ից մնում է Հայաստանում մեծությամբ երկրորդ օտարերկրյա ներդրողը։

Մշակութային եւ տնտեսական առումներով երկու երկրները եւս ամրացրել են կապերը տարբեր նախագծերի միջոցով։ Այդ գործընկերության ուղղություններից մեկն է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների մարզերի միջեւ։

Այս հարաբերություններն ունեն հետագա զարգացման պոտենցիալ եւ օգուտ կբերեն երկու կողմերին առաջիկայում։ Դա նաեւ կարող է մոդել ծառայել համագործակցության բարելավման համար ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակում։

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ կապը վերջին ժամանակներս զգալիորեն ընդլայնվել եւ դիվերսիֆիկացվել է, ինչին նպաստել են մի շարք համատեղ եւ ռազմավարական ջանքեր։ Հարաբերությունների ամրապնդումն ակնհայտ է մի շարք ոլորտներում, ինչպիսին են տնտեսական համագործակցությունը, տեխնոլոգաները եւ պաշտպանությունը։

Այս ընդլայնվող գործընկերության առանցքային բաղադրիչը պաշտպանական արդյունաբերությունն է։ Հնդկաստանը վերջերս դարձել է Հայաստան զենքի կարեւոր մատակարար, ինչը նշանավորել է նոր դարաշրջան երկկողմ հարաբերություններում։ Այս ձեռքբերումները Հայաստանի ռազմավարական տեղաշարժի մի մասն են իր պաշտպանական գնումների դիվերսիֆիկացման գծով, որոնք պատմականորեն խիստ կախված էին Ռուսաստանից։ Աճող պաշտպանական համագործակցությունը ռազմավարական քայլ է երկու երկրների համար, որոնք փորձում են բարձրացնել Հայաստանի ռազմական պոտենցիալը եւ միաժամանակ ամրապնդել Հնդկաստանի դերը որպես ռազմական արտադրանքի նոր արտահանողի համաշխարհային մակարդակով։

Թվային նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում եւս ձեռք են բերվել զգալի հաջողություններ։ 2023թ. հունիսին Հնդկաստանի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ Հայաստանի բարձրեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը ցուցադրում է հավատարմությումը փոխադարձ տեխնոլոգիական զարգացմանը։ Այդ համաձայնագիրն ուղղված է թվային լուծումների եւ փորձի փոխանակման աջակցությանը՝ նպաստելով թվային փոխակերպմանը երկու երկրներում։

Տնտեսական փոխգործակցությունում եւս նկատվում է աճ, չնայած ոչ երկրաչափական պրոգրեսիայով։ Հայաստանը վերջերս հետաքրքրություն է հայտնել ինտեգրելու իր վճարային համակարգերը հնդկական միասնական վճարային ինտերֆեյսում (UPI), ինչը կհեշտացնի ֆինանսական տրանզակցիաները երկու երկրների միջեւ։ Այս քալը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով հնդկական աշխատուժի աճող ներկայությունը Հայաստանում։

Ֆրանսիայի, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ աճող ռազմավարական համագործակցությունը արտացոլում է ազգային շահերի եւ գլոբալ ջանքերի համադրումը փոխադարձ անվտանգության եւ առեւտրի եւ համագործակցության ընդհանուր ձգտումների ուղղությամբ։ Այս եռակողմ հարաբերություններն անշեղորեն սկսում են ազդել ժամանակակից աշխարհաքաղաքականության վրա՝ ցուցադրելով բազմաչափ համագործակցության դինամիկ մոդել։

Ֆրանսիան եւ Հնդկաստանը, որոնք զարգացած պաշտպանական պոտենցիալ ունեն, լրացնում են Հայաստանի՝ իր ռազմական դաշինքներն ընդլայնելու ձգտումը։ Այս պաշտպանական համագործակցությունը դուրս է գալիս պարզ սպառման շրջանակից, սա Հայաստանն ավելի համապարփակ անվտանգության համակարգի մեջ ներառելու քայլ է, որը դուրս է գալիս նրա փոփոխվող ազգային սահմանների շրջանակից։

Տնտեսական տեսակետից գոյություն ունեն բավական շատ հնարավորություններ համագործակցությունն ընդլայնելու համար։ Ֆրանսիան ներդրումների ոլորտի իր փորձով, Հնդկաստանն իր տեխնոլոգիաներով եւ շուկայական հնարավորություններով եւ Հայաստանն իր ռազմավարական դիրքով ու աճող տնտեսությամբ ստեղծում են դինամիկ հիմք ժամանակակից տնտեսական աճի համար։

Այս նոր եռակողմ գործընկերությունը նշանակում է ռազմավարական շրջադարձ երկկողմ հարաբերություններից դեպի գլոբալ մարտահրավերների համալիր մոտեցում։ Կա երեք երկարաժամկետ նպատակ՝ Ֆրանսիայի հավանությունը Հնդկաստանի դերին, Հայաստանում Հնդկաստանի տեխնոլոգիական առաջընթացը եւ դեպի եվրոպական ինտեգրում Հայաստանի ձգտումը։

Ֆրանսիայի, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ձեւավորվող ռազմավարական դաշինքը ցուցադրում է նոր հարացույց միջազգային հարաբերություններում։ Ներկայիս փոփոխվող ժամանակներում մշակութային տարբեր ժառանգություն եւ աշխարհաքաղաքական դիրք ունեցող երկրները աննախադեպ համագործակցություն են հաստատում։ Այս հեռանկարային սինթեզը ուղղված է բազմաբեւեռ եւ հավասարակշռված աշխարհակարգի ձեւավորմանը։