Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

ՏԵՂԵԿԱՆՔ № 33՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

01․05․2018թ․, ելույթ ԱԺ-ում

Խոստում - Միանշանակ է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ

08․05․2018թ․, ելույթ Ազգային ժողովում

Խոստում - Չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում և պետական այլ ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ։ Ես ինձ հանձնառու եմ համարում իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում: Միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Ես արդեն ասել եմ, որ սուպերվարչապետական համակարգը պետք է չլինի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ։

Իրական պատկեր - 30․01․2019թ․ կառավարության անդամների երդման արարողությունից հետո ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, թե դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սուպերվարչապետության անկումը նաև վտանգներ ունի․ «Այո՛, մի օրում կարելի է դա անել, բայց կարող է պարզվի՝ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ և երկրում անիշխանություն ստեղծվեց»:

05․01․2023թ․ ստեղծվեց ներքին գործերի նախարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի խոստումից 5 տարի անց՝ կառավարության որոշմամբ։ Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառում է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կենտրոնացված են հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը հանդիսանում են ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Նախարարի տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվում և ազատվում են վարչապետի կողմից, իսկ ծառայությունների ղեկավարներին միանգամից նշանակում է վարչապետը։ ՆԳ նախարարը Նիկոլ Փաշինյաի դասընկերն է՝ Վահե Ղազարյանը։

Չնայած խոստմանը, ԱԱԾ-ն նախարարություն չդարձավ։

 22.08.2018թ․, Այց ինժեներական քաղաք

Կառավարության լրատվականը հայտարարություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք» և կարևորել ծրագրի արդյունավետ իրականացումը:

08.05.19 Մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց Նոր Հայաստանի մասին, 39-րդը հետևյալի մասին էր․ «10,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը»։

03․04․2020թ․, Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելեց «Ինժեներական քաղաք»:

Իրական պատկեր - Ինժեներական քաղաքը ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը: Ընդհանուր բյուջեն կազմում է 21 մլն դոլար, որից 10 մլն 500 հազար դոլարը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի վարկով։ Նախագիծը կազմվել էր 2015թ․։ Կառավարության հավանության արժանացել՝ 2018թ․ մարտի 1-ին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով։ Այդ ժամանակ արդեն տարածքում շինարարություն էր ընթանում և որոշ կառույցներ արվել էին՝ ինժեներական կենտրոնը, ինժեներական գրադարանը, տիեզերքի, գիտության և այլ թանգարաններ:

2018թ․ նոյեմբերի 1-ին կառավարությունն ընդունեց Ինժեներական քաղաքի կառուցման հայեցակարգը։

1․12․2018թ․ տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտարարեց, որ շինարարության ավարտը նախատեսված է 1-1,5 տարի հետո: Կառուցապատման մեկնարկի հուշապարկուճի տեղադրումը իրականացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Ծրագրի կառուցման ավարտ հայտարարվեց 2021 թվականը։

2019–ի դեկտեմբերին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ «Ինժեներական քաղաքի» շինարարությունը կսկսվի 2020–ին։ 2020 թվականին շինարարություն չարվեց։ 09․02․2021թ․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ «Ինժեներական քաղաքի» նախագծային փաստաթղթերը պատրաստ են, և դրա շինարարությունը 2021-ին կսկսվի։

12․02․2021թ․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրեց, թե «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

18․01․2023թ․ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ ենթակառուցվածքները պատրաստ են՝ գազ, ջուր, էլեկտրամատակարարում, ասֆալտապատված ճանապարհներ: Շինարարական աշխատանքներից հետո կսկսվեն նաև կանաչապատման աշխատանքները։

08․03․2023թ․ NEWS.am-ի հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ասաց, թե Ինժեներական քաղաքի շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2024 թ․ մայիս:

Փաստացի՝ 2020 թվականին խոստացվել էր ավարտին հասցնել «Ինժեներական քաղաքը», սակայն դեռ ավարտված չէ։

 05․02․2019թ․, հարցազրույց՝ Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը

Հայտարարություն - Երկրում չկա տնտեսական մենաշնորհ:

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանն ինքը իր այս հայտարարությունը հետագայում քանիցս կասկածի տակ է դրել։ Մասնավորապես, 19.04.19թ․, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է. «Խոստացել եմ, որ պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները։ Սա 100 տոկոսով կատարվել է։ Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ ունի մենաշնորհ, առնվազն հնարավորությունների իմաստով»։

Իսկ դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 18-ին, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հա­րևան Վրաստանում, Նիկոլ Փաշինյանը հայտարա­րեց, թե՝ հնա­րավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն: Իհարկե՝ այժմ ևս Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում, ինչի պատճառով մի շարք ուղղություններով թռիչքի համար ՀՀ քաղաքացիները հասնում են Վրաստան։

Հայաստանի շուկաները հիմա էլ ունեն բարձր կենտրոնացվածություն՝ գերիշխող դիրք ունեցողներ։ Նման դիրք ունեցողների մասնաբաժնի նվազում տեղի է ունենում ոչ թե Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այլ՝ սկսած 2015 թվականից՝ պայմանավորված ԵԱՏՄ-ով, որի արդյունքում հեշտացավ և էժանացավ միության անդամ երկրներից ներմուծումը, վերացան մաքսատուրքերը։

Նիկոլ Փաշինյանը խմբագրել է մենաշնորհներ չլինելու մասին իր խոսքը՝ նշելով․ «Այն մարդիկ որոնք մենաշնորհ են ունեցել, հիմա շուկայում իրենց հնարավորություններն ավելի լավ են»։

25․01․2020թ․ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում 100 փաստ ներկայացրեց Նոր Հայաստանի մասին, որի 88-րդ կետը հետևյալի մասին էր․ «ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում: Սա ակնհայտորեն Կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունքն է»։

Հայաստանում այնուհետև տեղի ունեցավ ահռելի գնաճ: Վերջին տարիների գնաճի տոկոսային հանրագումարը գերազանցում է 30 տոկոսը. Հայաստանում գնաճը գերազանցում է ԵԱՏՄ անդամ երկրների ցուցանիշը։ Այս առումով եթե հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությունը, թե գնանկումը կառավարության հակամենաշնորհային քաղաքականության արդյունք է, ուրեմն Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ գնաճը խոսում է հակամենաշնորհային քաղաքականության տապալման մասին:

 19.04.19թ․, ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Խոստում - Մենք պետք է անվտանգության նոր երաշխիքներ ստեղծենք ՀՀ-ում: Արրդյո՞ք այս խոստումը կատարում ենք: Մենք, ըստ էության, ներքին և արտաքին անվտանգության նոր երաշխիքների վրա աշխատում ենք:

Իրական պատկեր - Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ նախագահը, թե՛ ԱԳ նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը մշտապես հայտարարում են արտաքին անվտանգության երաշխիքների փնտրտուքների մասին։ Խոստումից 5 տարի անց դեռևս Հայաստանը անվտանգության երաշխիքներ է փնտրում և զուգահեռ մշտապես հայտարարում են պատերազմի ռեալ սպառնալիքի մասին։ Հայաստանի տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է Ադրբեջանի կողմից, թշնամին պնդում է, որ այդ տարածքներից դուրս գալու մտադրություն չունի, ինչը վկայում է հենց արտաքին անվտանգության երաշխիքների բացակայության մասին։ Հայաստանը կապերը գրեթե խզել է ռազմական դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի հետ։

Հայաստանի ներսում սպանությունները, կրակոցները, գողությունները և բոլոր տեսակի հանցագործությունները տարեց տարի աճում են՝ համաձայն պաշտոնական վիճակագրության, ինչը հենց ներքին անվտանգության ցածր ցուցանիշի մասին է վկայում։