Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթով WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Ժնևում սովորելու հնարավորություն Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ Ռեանիմանիան Նամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալու Իրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոց Ալ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի 65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում Կանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Վարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները Հինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ

Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՆամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալուԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների
Հայաստան

Հայաստանը կարող է դառնալ տրանսպորտային հաբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

NEWS.am-ը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ զրուցել է հայ- իրանական համագործակցության, Հյուսիս- Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի եւ այլ հարցերի շուրջ:

Ներկայացնում ենք հարցազրույցը ստորեւ՝

Պարոն դեսպան, ձեր կարծիքով ո՞ր ոլորտներն են, որոնցում Հայաստանն ու Իրանը կարող են էլ ավելի խորացնել համագործակցությունը:

Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Բացի երկկողմ քաղաքական հարաբերություններից միջազգային ատյաններում եւս երկկողմ համագործակցություն ունենք, աջակցում ենք միմյանց: Անցած տարվա ընթացքում նաև ավելացել են երկու երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարության փոխայցերը: Այս այցերը հատուկ դինամիկա են փոխանցել հարաբերություններին եւ մենք կարող ենք նաեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները զարգացնել: Թավրիզում գլխավոր հյուպատոսության հիմնումը եւս իր նպաստը կարող է բերել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելուն: Ցանկացած հանդիպման շրջանակում, եթե հանդիպել են մեր բարձրաստիճան ղեկավարները, երկուստեք աջակցել են քաղաքական դիրքորոշումները:

Անցած տարի մեզ հաջողվեց երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը եւ դա եւս դեպի ապագա նայող քայլ էր: Մենք առեւտրի ոլորտում նույնպես ունենք հարաբերություններ, անցյալ տարի տնտեսական ոլորտում ևս շատ կարեւոր պայմանագրեր ենք կնքել եւ ես լիահույս եմ, որ այս տարի եւս մեր համագործակցության երկկողմ շրջանակում կարձանագրենք մեծ թվով հաջողություններ:

Առաջիկայում նաեւ կայանալու է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, դա եւս խթան կհանդիանա երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: Շատ մեծ ցանկ ունենք երկկողմ համագործակցությունը զարգացնելու առումով:

Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրվեց նախորդ տարի, սա որքանո՞վ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը:

Մեծ ազդեցություն ունի, որովհետեւ Հայաստանը հարթակ է 200 միլիոնանոց եվրասիական տնտեսական շուկա Իրանի դուրս գալու համար: Իհարկե, մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ Հայաստանը դիտարկում ենք որպես մի հարթակ, որը կօգնի մեզ եվրասիական տնետեսական շուկա դուրս գալ:

Այդ նպատակին Հյուսիս- Հարավ միջանցքը կարող է ծառայել, բայց մենք տեսնում ենք, որ հնարավոր է՝ Հայաստանը դուրս մնա այդ միջանցքի նախագծից: Մասնավորապես Ռուսաստանը ներդրում է արել Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ուղու Ռեշտ-Աստարա հատվածում, ինչի արդյունքում հնարավոր է միջանցքը մի քանի տարի անց գործարկվի Ադրբեջանի տարածքով: Այնուամենայնիվ, Իրանը Ռուսաստանը եւ Հնդկաստանը շարունակո՞ւմ են Հայաստանը դիտարկել որպես Հյուսիս-Հարավի հիմնական երթուղի:

Կոմունիկացիաների դիվերսիֆիկացումը դա իր հերթին նպաստում է, որ կապերը դիվերսիֆիկացվեն: Հայաստանի երթուղին դեպի Սեւ ծով ավելի կարճ է, քան Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին: Եթե մենք կարողանանք համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, ինչպես նաեւ ճանապարհային սակագները նվազեցնել, Հայաստանը կդառնա այս տարածաշրջանի տրանսպորտային հաբը: Սա տնտեսական հարց է, տրանսպորտային հարց է, բնականաբար, եթե բեռնատար մեքենայի վարորդը տեսնում է, որ եթե տվյալ երթուղով անցնելը իր համար ավելի ձեռնտու է, բնականաբար, ինքը այդ ճանապարհն է ընտրում: Դա ինքնիշխանության հարց չէ, դա զուտ տնտեսական հարց է:

Իրանական կողմը հնարավորություն տեսնո՞ւմ է ներդրումներ անելու Հայաստանում Հյուսիս- Հարավ տրանսպորտային նախագծում:

Մենք հիմա բավական մեծ ներդրումներ ենք կատարել Իրանում հասմապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Հայաստանը հիմա Ասիական բանկի միջոցով, իր բյուջեից եւ բազմաթիվ հնարավորություններից օգտվելով աշխատանքներ իրականացնում է: Կարող են լինել ընկերություններ, որոնց համար հետաքրքրական լինի, իրենք կարծում եմ՝ պատրաստ կլինեն նման քայլ ձեռնարկել: Այստեղ կարեւոր է, որ այդ ճանապարհը կառուցվի:

Պարոն դեսպան, չնայած այն բանից հետո, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության եկան Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերաբերյալ, դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցում մենք գիտենք Իրանի դիրքորոշումը, որը պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ:

Այն հնարավորությունները, որ մենք ընձեռնել ենք, նրա համար է, որ բոլոր երկրների համար այդ հնարավորությունները լինեն բիզնեսը, առեւտուրը զարգացնելու համար, կարողանան այդ հնարավորություններից օգտվել: Այդ կապերը պետք է լինեն՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հարգանք ճանաչված սահմանների նկատմամբ եւ միջազգային նորմերի խախտումն անընդունելի է: