Գիտնականները հայտնաբերել են 520 հազ․ տարի առաջ տեղի ունեցած հրաբխի մեգաժայթքման մնացորդները
Հունական Սանտորինի կղզին շրջապատող Միջերկրական ծովի խորքերում գիտնականները հայտնաբերել են ամենավտանգավոր հրաբխային ժայթքումներից մեկի մնացորդները, որոնք երբևէ տեսել է Եվրոպան:
Ըստ հետազոտության, որը հրապարակվել է Communications Earth & Environment ամսագրում, ժայթքումն արտանետել է առնվազն 21,6 խորանարդ մղոն (90 խորանարդ կիլոմետր) հրաբխային ապար և մոխիր: Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Տոնգայի ժայթքումը 1,4 խորանարդ մղոն (6 խորանարդ կմ) բեկորներ է արտադրել:
Մինչև 150 մետր հաստությամբ պեմզայի և մոխրի հսկայական շերտը ցույց է տվել, որ մոտ կես միլիոն տարի առաջ Սանտորինի հրաբուխն այնպիսի ուժգնությամբ է ժայթքել, որը 15 անգամ ավելի ուժեղ է եղել, քան 2022 թվականին Հունգա Տոնգա-Հունգա Հաապայի ժայթքումը, որը գերազանցեց մի քանի «ռեկորդներ» և առաջացրեց անտիկ շրջանից ի վեր առաջին հայտնի մեգացունամին։
«Մենք գիտենք, որ այս հրաբուխը բազմաթիվ խոշոր պայթուցիկ ժայթքումներ է ունեցել՝ Կրակատոայի նման մի բան», - պատմել է գլխավոր հեղինակ Թիմ Դրուիթը՝ Ֆրանսիայի Կլերմոն-Օվերնի համալսարանի հրաբխագիտության պրոֆեսորը: «Բայց նոր հայտնաբերված նստվածքները վկայում են աղետալի պայթյունի մասին, որի գոյության մասին մենք անգամ չենք ենթադրել»:
Տարածաշրջանի հրաբխային ակտիվության մասին ավելին իմանալու համար Դրուիթը և նրա գործընկերները 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին հորատեցին Սանտորինիի շրջակայքում գտնվող ծովային նստվածքները: Օվկիանոսի հետախուզման միջազգային ծրագրի օգնությամբ հետազոտողները 12 հորատման տեղամասերում նստվածքային հանուկներ դուրս բերեցին ծովի հատակից մինչև 900 մետր խորությունից։
Հենց այս ավելի խոր մակարդակներում հետազոտողները հայտնաբերեցին 520,000 տարվա վաղեմության ժայթքման մնացորդներ, որն «ավելի մեծ է եղել, քան Սանտորինիի արտադրած ցանկացած այլ բան, և, հավանաբար, երկու ամենամեծ ժայթքումներից մեկը, որոնք երբևէ տեղի են ունեցել ամբողջ հունական հրաբխային աղեղում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ