Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Forever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներին Եզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածը Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղում Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասին Դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր Ես բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքին Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters Այսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւ Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

ԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիք
Հայաստան

Սահմանամերձ բոլոր գյուղերում, նաև Վարդենիս քաղաքում ունենք դատարկված տներ. Հակոբ Ավետյան

Այն, որ Ադրբեջանը հրաժարվում է զորքերը հետ քաշել Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներից մեզ համար բազմաթիվ վտանգներով է հղի։ Թշնամին հիմա մեր տարածքում է, սակայն խնդիրը նաև այն է, որ ոչ միայն ողջ սահմանով է առաջ եկել, այլև մեծացել են վերահսկողության տակ վերցված տարածքները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ ԱՎետյանը։

«Ամենավատը հենց այն է, որ մեր խոտհարքերը, վարելահողերը, արոտավայրերը այլևս անմիջապես իրենց վերահսկողության տակ են։ Այսինքն, ՀՀ կադաստրի վկայականով հողերը ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Քիչ է, որ զավթել են մեր հողերի մի մասը, դեռ մի մասն էլ իրենց նշանառության տակ է ու այդ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելն անհնար է, մարդիկ վախենում են այդ հատվածներ գնալ՝ մշակել, այդ հողերը դառնում են մեզ համար անհասանելի տարածք, չեն օգտագործվում, որովհետև մեր բնակիչները չեն կարող գնալ ու իրենց պոստից 100 մետր հեռավորության վրա աշխատել»,- նշել է Ավետյանն ու ավելացրել, որ այս գյուղերում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, եթե չկարողանան խոտհարք անել, անասուններին տանել արոտավայրեր, իրենց վարելահողերը մշակել, օգտագործել՝ նշանակում է այստեղ էլ անելու բան չունեն։

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժի ներկայությունը նաև հոգեբանական հարված է մեր բնակիչների համար. «արդեն վախ է, որովհետև ընկալվում է թուլություն մեր կողմից։ Ստացվում է, որ մեր զորքը չի կարողանում նրանց հետ շպրտել մեր տարածքներից»։

Ավետյանը նշեց, որ այդ ամենի պատճառով մարդկանց սոցիալական վիճակը սկսել է ծանրանալ։

«Մարդիկ թողնում՝ գնում են, իսկ նոր բնակիչ այստեղ չի գալու՝ բնակվելու, ով էլ գնաց, այդ տունը դատարկ է մնալու ու գյուղը կամաց-կամաց դատարկվելու է։

Ես, իհարկե, հիմա թվեր չեմ ասի, թե քանի տուն է դատարկվել, քանի որ դա անվտանգային նշանակություն ունի, բայց ամեն դեպքում՝ բոլոր սահմանամերձ գյուղերից ունենք բնակիչներ, որոնք գնացել են ու չունենք որևէ համայնք, որտեղ նոր բնակիչներ են բնակություն հաստատել։ Ընդ որում՝ խնդիրը ոչ միայն գյուղերում է, այլև հենց Վարդենիս քաղաքում։

Կարծում եմ, եթե այսպես շարունակվեց՝ արտագաղթի տեմպերն էլ ավելի են մեծանալու։ Էստեղ բնակիչները դեռ հույս ունեն, որ կկարգավորվի, որ կկարողանան այդ տարածքներում աշխատել։

Իհարկե, ես չեմ կարծում, որ այս իշխանությունների ասած՝ խաղաղության պայմանագրով խաղաղություն կլինի, բայց մարդիկ կան, որոնք դեռ դրա հետ հույս են կապում, թե կկնքվի եւ այլևս կրակոցներ ու սադրանքներ չեն լինի։ Այդ հույսը նրանց դեռ պահում է, բայց միայն հույսով երկար չեն մնա»,- եզրափակել է Ավետյանը։