Մոսկվայի և Բաքվի միջև Ղարաբաղի և Սյունիքի հարցում սակարկություն եղե՞լ է. Թոմաս դե Վաալ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված իրավիճակը նույնն է, ինչ մեկ տարի առաջ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Հայերի կողմից Ղարաբաղի կորուստը և այնտեղից հայերի արտագաղթը հսկայական իրադարձություն է, բայց ես հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում նոր բան չեմ տեսնում։
Միակ բանը Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման վերաբերյալ անցած շաբաթվա համատեղ հայտարարությունն է և COP-29-ում Ադրբեջանի նախագահության՝ հայկական կողմի հաստատումը։ Սա մի փոքր կայունացնում է իրավիճակը։ Ադրբեջանը սիրում է հեղինակություն և հարգանք, ուստի դա մի փոքր նվազեցնում է Բաքվի կողմից խնդրի ուժային լուծման հնարավորությունը»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, նրա գնահատմամբ, չափազանց շատ խնդիրներ են մնում, իսկ արեւմտյան ձևաչափը գործնականում անգործության է մատնված։
«Մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրման հնարավորություն չեմ տեսնում։ Միաժամանակ, հայ-ադրբեջանական նոր պատերազմի վտանգը միշտ առկա է՝ չնայած միջազգային ճնշումներին։ Այս որոշումն իրականում կախված է մեկ անձից՝ Ալիևից»,- հավելել է փորձագետը։
Ամենահրատապ խնդիրը Թոմաս դե Վաալն անվանեց տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։
«Սա այն դեպքն է, երբ, կարծես թե, բոլորին է ձեռնտու, որ հաղորդակցությունները բացվեն։ Բայց այժմ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան 2020 թվականին, և ես չեմ տեսնում անհրաժեշտ կոնսենսուս, որով հնարավոր կլիներ հասնել արդյունքների։
Հայաստանի հետ սահմանի բացումը, կարծես թե, բխում է Թուրքիայի պետական շահերիցԼ Կարսի և Գյումրիի և այնուհետև Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Ադրբեջանի հիմնական հատված, ապա՝ Կասպից ծով երկաթուղային կապը բխում է Թուրքիայի պետական շահերից, սակայն, ըստ ամենայնի, կան նաև Էրդողանի անձնական շահերը։
Կարևոր հարց է նաև, թե ով է պաշտպանելու Գյումրիով և Սյունիքով անցնող երկաթուղու անվտանգությունը։
Մենք տեսնում ենք մի «մութ պատմություն», որ, կարծես թել հայկական կողմն այլևս չի ցանկանում ռուսական ներկայությունը, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, պնդում է ռուսական ուժայինների ներկայությունը։
Հարց. Մոսկվայի և Բաքվի միջև սակարկություն եղե՞լ է այն մասին, որ Ռուսաստանը կորցնի իր ներկայությունը Ղարաբաղում՝ Սյունիքում նոր ներկայության դիմաց։
Կարծում եմ, որ դեռ հնարավոր է արդյունքի հասնել, բայց անհրաժեշտ է համապատասխան կոնֆիգուրացիա՝ Մոսկվա-Իրան-Թուրքիա-Արևմուտք-Հայաստան-Ադրբեջան։ Սակայն, ես այստեղ էլ առաջընթաց չեմ տեսնում, և առանց առաջընթացի, նոր պատերազմի տարբերակը սրվում է։
Միևնույն ժամանակ, ես անձամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա ամբողջ Սյունիքը գրավելուն»,- նշեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ խոսքը Մոսկվայի և Անկարայի աջակցությամբ շանտաժի կամ սպառնալիքի մասին է՝ Երևանի վրա ճնշում գործադրելու տեսքով, որպեսզի այն համաձայնի առաջարկվող տարբերակին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում