Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Տնտեսական աճի տեմպը կայուն նվազում է՝ արտաքին նպաստավոր գործոնների թուլացման ֆոնին․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։

Մասնավորապես՝ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունը կայուն նվազում է։ 2022թ․ առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,3 տոկոս, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը նվազել է 2,8 տոկոսային կետով և կազմել է 9,5 տոկոս։ Հաջորդը՝ 2022թ․ հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է եռակի նվազում՝ 2023թ․ հոկտեմբերին կազմելով 6 տոկոս։

Ավելին, նույնիսկ ՀՆԱ-ի երկնիշին մոտ աճերի պայմաններում, 2023թ․ հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ 2022թ․ հոկտեմբերին ևս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

Հիմա, արտաքին, պատահական գործոններով պայմանավորված ընդհանուր պահանջարկի աճի և ՀՆԱ-ի կառուցվածքի բացասական միտումների մասին։

Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ․ գրանցվել է ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճ (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_01_23a_112.pdf)։ 2022թ․ ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

- գյուղատնտեսությունը, որն ազդել է բացասական՝ -0,07 տոկոսային կետով,

- արդյունաբերությունը չնչին՝ +1,28 տոկոսային կետով,

- շինարարությունը չնչին՝ +1,23 տոկոսային կետով,

- առևտուրը և ծառայությունները էական՝ +9,34 տոկասային կետով։

Նախորդ տարվա 1-ին եռամսակի համեմատ՝ 2023թ․ 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 12,05 տոկոս աճ, որը կայուն նվազելով այս տարվա 3-րդ եռամսակին դարձել է 7,38 տոկոս (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_23a_112.pdf)։

2023թ․ 3-րդ եռամսակում ՀՆԱ-ի 7,38 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

- գյուղատնտեսությունը՝ ընդամենը +0,23 տոկոսային կետով,

- արդյունաբերությունը ազդել է բացասական՝ -0,43 տոկոսային կետով,

- շինարարությունը՝ +1,23 տոկոսային կետով,

- առևտուրը և ծառայությունները էական՝ +6,34 տոկասային կետով։

Փաստորեն, 2022թ․ առևտրի և ծառայությունների ոլորտները, պահանջարկի առաջանցիկ ավելացմամբ պայմանավորված՝ ունեցել են առյուծի բաժին։ ՀՆԱ-ի ընդհանուր աճի 74 տոկոսն ապահովել են հենց այս ոլորտները։ Այս միտումը առաջանցիկ շարունակվել է նաև այս տարի։ 2023թ․ երրորդ եռամսյակում առևտրի և ծառայությունների ոլորտի ազդեցության բաժինը ՀՆԱ-ի աճի մեջ ավելացել է 12 տոկոսային կետով և կազմել է 86 տոկոս։

2023թ․ 3-րդ եռամսյակում արձանագրվել են ՀՆԱ-ի հետևյալ կառուցվածքը և 2022թ․ համեմատ բացասական միտումները՝

- գյուղատնտեսություն՝ 11,7 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով,

- արդյունաբերություն՝ 15,1 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 տոկոսային կետով,

- շինարարություն՝ 7,2 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել,

- առևտուր և ծառայություններ՝ 58 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ աճել է 4,8 տոկոսային կետով։

Փաստորեն, 2023թ․ ևս ՀՆԱ-ի կառուցվածքում առևտրի և ծառայությունների տեսակարար կշիռը դրսևորել է առաջանցիկ աճի միտում, իսկ իրական հատվածի (գյուղատնտեսություն, արդյունաբերություն) տեսակարար կշիռը՝ նվազման միտում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023թ․ 3-րդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալային աճեր են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում (2022թ․ ընթացքում և 2023թ․ 1-ին կիսամյակում գրանցված էական անկումներից հետո), արդյունաբերության ոլորտից միայն հանքարդյունաբերության ճյուղում, իսկ մշակող արդյունաբերությունը ունեցել է զրոյական աճ։ Միջինից էականորեն բարձր և առաջանցիկ աճեր շարունակել են ունենալ՝

- շինարարությունը՝ 32,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 12,3 տոկոսային կետով,

- առևտրի ոլորտը՝ 36 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 16 տոկոսային կետով,

- հյուրանոցային և հանրային սննդի ծառայություննները՝ 37,5 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,7 տոկոսային կետով,

- զվարճությունների և հանգստի կազմակերպման ծառայություններ՝ 32,1 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,3 տոկոսային կետով,

- սպասարկման այլ ծառայությունները՝ 27,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կետով։

Փաստորե, այս տարվա 3-րդ եռամսյակում ևս, ըստ տնտեսության ոլորտների արձանագրված ՀՆԱ-ի բարձր աճի միտումները հիմնականում պայմանավորված են առևտրի և ծառայությունների ոլորտների պահանջարկի ավելացմամբ, որը, ինչպես արդեն նշել եմ, արտաքին, պատահական գործոնների ազդեցության արդյունք է։

Չնայած 2023թ․ առաջին եռամսյակում տեղեկատվության և կապի ծառայությունների ոլորտը գրանցել է 50 տոկոս տպավորիչ աճ, սակայն 2022թ․ համադրելի ցուցանիշին զիջում է գրեթե 10 տոկոսային կետով։ Բարձր տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից առաջնային այս ոլորտում նկատվում է աճի տեմպերի էական նվազում։

Հատկանշական է նաև այն, որ 2022թ․ արձանագրված 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․ ընթացքում ֆինանսական ծառայություններն արդեն գրանցում են երկնիշ անկումներ՝ յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 10 տոկոսի չափով։ Եվ սա էականորեն պայ

մանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական միջոցների էական նվազման միտումներով (օտարերկրյա դրամական միջոցների փախուստով)։

Մասնավորապես, 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նվազել է՝ 2022թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ (աղբյուրը՝ https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx)։

Հաջորդը, 2022թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանման և ներմուծման հանրագումարը)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66,4 տոկոսով, (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_22a_411.pdf), իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը կազմել է ընդամենը 41,2 տոկոս՝ նվազելով 1,6 անգամ։ (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_23a_411.pdf)։

Ամփոփելով․ նախորդ տարի արձանագրված և այս տարի դեռևս շարունակվող տնտեսական բարձր աճը հիմնականում տնտեսական ընդհանուր պահանջարկի թռիչքաձև ավելացման արդյունք է, որը պայմանավորված է արտաքին, պատահական և կարճաժամկետ գործոններով։ Ընդ որում՝ այս գործոնները գնալով թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպերի կայուն նվազման և առաջացնելով տնտեսական աճի ապահովման նոր ռիսկեր։

Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և առաջարկի ներուժի ավելացման։ Հակառակը՝ խորանում են տնտեսության իրական հատվածի մակրոցուցանիշների բացասական միտումները։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության անչափելի ռիսկերը՝ արտաքին աշխարհաքաղաքական ավելացող սպառնալիքների ֆոնին ․․․»։