Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

«Էնտեղ ինչ տեսել եմ, դեռ իմ աչքի դեմն ա»,- ասում է Արցախից բռնի տեղահանված 5 երեխաների մայրը

Արցախից բռնի տեղահանվելուց մինչ օրս Արեգնազ Գրիգորյանը ոստիկանական մեքենաներ տեսնելիս վախենում է: Նա վերապրում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեսածն ու զգացածը: Պատմում է, որ ադրբեջանցիները ոստիկանական մեքենաներով ազատ անցնում էին հրապարակով, հեռախոսներով նկարահանում: Երբ Արեգնազի երեխաները դրսում կանգնած են եղել, ադրբեջանցիները նրանց թուրքական ազգայնական «գորշ գայլերի» նշանն են ցույց տվել: «Հիմա որ ոստիկանական ավտո եմ տեսնում, գիտեմ՝ աչքիս դեմը հըլը թուրքն ա»,- ասում է Արեգնազը գրում է «Հետք»-ը:

Գորիսի «Մթնաձոր» հյուրանոցում սա պատմելիս նրա աչքերը լցվում են, ձայնը մի պահ դողում է:

Արեգնազ Գրիգորյանը 33 տարեկան է: Շուշիում է ապրել մինչեւ ամուսնանալը: Հետո հարս է գնացել Գորիսի Արավուս գյուղ (2016-ից ներառված է Տեղ խոշորացված համայնքի կազմում): 5 անչափահաս երեխա ունի: 2018 թ. Արեգնազի ընտանիքը տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ, որը 44-օրյա պատերազմի հետեւանքով անցել է թշնամու վերահսկողության տակ: Պատերազմից հետո Արեգնազի ընտանիքը հաստատվել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Մինչեւ 44-օրյա պատերազմն Արեգնազն ամուսնալուծվել էր եւ արդեն 4 տարի միայնակ է մեծացնում 5 երեխաներին:

Պատարայում վարձով էին բնակվում: Շրջափակման օրերին, ըստ մեր զրուցակցի, պետությունը տուն էր նվիրելու իրենց՝ որպես բազմազավակ ընտանիքի: Սակայն շենքի կոյուղու հետ կապված խնդիր կար, Հայաստանից մասեր պիտի ներմուծեին: Սպասում էին ճանապարհի բացմանը:

44-օրյա պատերազմից հետո Արեգնազը որպես հավաքարար աշխատանքի էր անցել Արցախի զորամասերից մեկում: Քանի որ շրջափակման օրերին վառելիքի պակասի պատճառով արդեն դժվար էր Պատարա գնալ-գալը, նա երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում՝ ծնողների տանը: Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտում էին, երբ պատերազմն սկսվեց:

Արեգնազն աշխատանքի էր: Հեռախոսակապն անջատվել էր, չէր կարողանում տուն զանգել՝ երեխաներից լուր իմանալու համար: Կեսօրին տուն պիտի գնար, բայց վտանգավոր էր, քանի որ թշնամական ԱԹՍ-ներն անընդհատ պտտվում էին երկնքում, կրակոցներն անդադար էին: Այդ գիշեր նա մնացել էր զորամասի նկուղում: Հիշում է, որ գիշերն անօդաչուները մի քանի անգամ պտտվել են զորամասի երկնքում: Նկուղում ուտելիք չկար: Մի հաց էր, որը կիսել էին մոտ 10 հոգու միջեւ: «Բայց դե ո՞վ ուտելու տրամադրություն ուներ»,- ավելացնում է Արեգնազը: Սեպտեմբերի 20-ի կեսօրին նա կարողացել էր տուն հասնել: Բայց այնտեղ էլ երկար չէր մնացել: Ստեփանակերտի Վերածննի հրապարակ էին գնացել՝ Հայաստան գալու համար: Հրապարակում մնացել են մի քանի օր: Կառավարության շենքի մոտ սրճարան կար. սեփականատերը բանալիները տվել էր, որ մնան մինչեւ Արցախից դուրս գալը: Սրճարանում ուտելիք կար եւ երեք օր բավականացրել էր:

«28-ի գիշերը մի պահ աչքս կպել էր, երբ ռուսները սրճարան մտան: Արդեն վատ բաներ էի մտածում, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում չէինք տեսել ռուսներին: Մի ընտանիք կար մեր կողքին, հարցրեցի, թե ինչի են եկել, ասեցին՝ եկել են զգուշացնեն, որ թուրքը Ստեփանակերտում է, եւ մենք այդ տարածքից դուրս չգանք: Այսինքն՝ մենք արդեն շրջափակման մեջ էինք: Ամսի 28-29-ին հրապարակում թուրքը գնում-գալիս էր ոստիկանական ավտոներով ու ազատ նկարում էր հեռախոսով: Դրանից հետո երեխեքին չթողեցի դուրս գան սրճարանից»,- հիշում է բազմազավակ մայրը:

Արեգնազի ընտանիքը սեպտեմբերի 29-ի գիշերը ավտոբուսով Հայաստան է եկել: Արդեն ավտոբուսում էին, երբ լսել էին, որ հրապարակից ադրբեջանցիները երկու հոգու են առեւանգել՝ մի ծեր մարդու եւ 5-6 տարեկան աղջկա: «Էնտեղ ինչ տեսել եմ, դեռ իմ աչքի դեմն ա»,- ավելացնում է Արեգնազը:

Նրա 4 երեխաները հիմա դպրոց են հաճախում Գորիսում, մեծ աղջիկն էլ արդեն ուսանող է Գորիսի պետական համալսարանում: Ասում է՝ Գորիսից ուրիշ տեղ չի ուզում գնալ. հյուրանոցում իրենց շատ լավ են վերաբերվում, օգնում են, բայց գիտեն, որ այդտեղ երկար ժամանակ չեն կարող մնալ: Հիմա խնդիրը վարձով տուն գտնելն է: Արեգնազը պատրաստ է աշխատանքի անցնել, եթե հարմար գործ գտնի: