Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street Journal Ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների Silicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
Քաղաքականություն

Ոչինչ չասող բյուջե և ճարպիկ պոռոտախոսություն

Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկեց եկող տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի քննարկումը, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Եւ այդ փաստով պայմանավորված ժողվարչապետն ունիկալ, աննախադեպ պայմաններ էր ստեղծել լրագրողների համար՝ հրահանգելով թույլ չտալ նրանց մուտքը քննարկման համար նախատեսված սենյակ: Ի դեպ, նախկին «թալանչի» եւ ոչ դեմոկրատ կառավարությունների ժամանակ որեւէ վարչապետի մտքով չի անցել սահմանափակել լրագրողների գործունեությունը, սակայն նախկին լրագրող Փաշինյանը, որն ըստ ամենայնի ներկայումս ամենաշատը լրագրողներից է վախենում, որոշել էր միայն օպերատորներին թույլ տալ, որ ներկա գտնվեն քննարկմանը եւ արձանագրեն իր պատմական  հայտարարությունները՝ եկող տարվա բյուջեի հետ կապված կամ դրա հետ առհասարակ կապ չունեցող։

Ավանդույթի համաձայն խոստումնալից ցուցանիշներ հնչեցին, թե 2024-ի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: «Ուզում եմ արձանագրել, որ 2024-ին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105 տոկոսով ավելին է, քան 2018-ի պլանավորված բյուջեն: Ավելին ասեմ՝ ավելացող մասը 60 միլիարդ դրամով ավելին է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ էական ավելացումներ կան մի շարք առանցքային ուղղություններով, մասնավորապես՝ կրթության մասով:

«Կառավարության հատկացումներն այս մասով 2018-ի համեմատ աճում են 130 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվում են: 2024-ին ավելացող մասը կրթության ավելացող հատկացումների` 165 միլիարդ դրամ է, միայն ավելացող մասը, ինչը 2018-ին հատկացված բյուջեից մոտավորապես 37 միլիարդ դրամով ավելի է»,- ասաց նա: 

Ուրիշ ականջահաճո հայտարարություններ էլ հնչեցին. «Պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են, և մեզ համար առաջնային է մեր բանակի բարեփոխումները։ Պետք է ընդգծել, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է ու պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար։ Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում, իհարկե, ոչ այն տեմպով, որը մեզ համար ցանկալի է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ խոչընդոտներ, բայց պետք է արձանագրեմ, որ մենք մեր հռչակած կուրսը անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների վերաբերյալ իրագործում ենք»,- ասաց նա։ Ապա վստահեցրեց, որ երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղություն կոչվող պայմանագրի ստորագրմանը, քանի որ երեք հիմնարար սկզբունքների հարցում կա փոխհամաձայնություն; Կարճ ասած գեղից մարդ չկար՝ ընդդիմադիրները բացակայում էին, փորձագետներ ներկա չէին եւ Փաշինյանն էլ ինչ ուզեց` խոսեց կամերաների առջեւ ու արագ հեռացավ: Նրան ուղեկցեց ԱԺ նախագահը՝ հետնամուտքով, Փաշինյանը լայաղ չարեց անգամ սեփական թղթերը հավաքել այն սեղանից, որտեղ նստած վիճակագրություն էր ներկայացնում, այդ ծանր գործը թողեց «ծառաների», իմա` ախրանայի վրա։

«Ոչինչ չասող բյուջե» լակոնիկ այս բնորոշումը տվեց «Հայաստան» խմբակցության տնտեսագետ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը կառավարության ներկայացրած փաստաթղթին․ «Հենց իրենք էլ այս տարի աշխարհացունց աճեր չեն խոստանում, ինչն արել էին նախորդ տարի, պատճառը կարծում եմ այն է, որ նկատի են ունեցել նախորդ  տարվա ցածր կատարողականները։ Հիմնական կապիտալ ծախսերի գրեթե կեսը առաջին 9 ամիսների կտրվածքով կատարված չէր` տվյալ ժամանակի համար նախատեսված, սա խիստ մտահոգիչ է։ Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ չնայած սոցիալական խնդիրների խորացմանը՝ նաեւ գնաճով պայմանավորված, սոցիալական ոլորտում իրականում ցուցանիշների աճ  չի գրանցվում՝ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի աճ, անգամ աղքատության նպաստի ավելացում նախատեսված չէ։ Ընդամենը որոշակի աճ կա նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում, այն էլ, հավանաբար նկատի են ունեցել բռնի տեղահանված արցախահայության ծրագրերում տեղավորելու խնդիրը։ Սա է ընդհանուր պատկերը` ոչինչ չասող բյուջե, որը համարժեք չէ ստեղծված իրավիճակին։ Բյուջեն ուղեկցվում է խոստումներով, բայց, ցավոք սրտի, իրականությունն աղերս չունի այդ խոստումների հետ...Իրենք ասում էին՝ մենք չենք բարձրացնում թոշակներ ու նպաստներ, կառուցում ենք ենթակառուցվածքներ, անում ենք կապիտալ ներդրումներ, որ նոր հնարավորություններ ստեղծենք, բայց իրականում խոստանում ու չեն կատարում», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։