Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների Silicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Օգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածները

Ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

Այսքան էլ անորոշ վիճակ․ «խաղաղության մի պայմանագիր», որ խաղաղություն չի բերելու

Փաշինյանը վստահ է՝ Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը չճանաչած, Գրանադայում եւ Բրյուսելում վերջին 2 պլանավորված հանդիպումներին չմեկնած Ալիեւի հետ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր է կնքելու։ Խորհրդարան եկած գործադիրի ղեկավարը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության երեք հիմնական սկզբունքներն արդեն համաձայնեցված են։ 
Ըստ այդ կետերի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր: Կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա (Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմաններով), բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա, եւ տարածաշրջանային կոմունիկացիաները գործում են փոխադարձության եւ հավասարության հիմունքներով։

Կողմերից յուրաքանչյուրը, ըստ Փաշինյանի, իր տարածքում պետք է ապահովի սահմանային մաքսային հսկողությունն ու կոմունիկացիաների անվտանգությունը։ Դրա համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որը պետք է ապահովի կոմունիկացիաների անվտանգությունը, եւ այդ նպատակի համար ԱԱԾ-ին հատկացվելիք պետական միջոցները 2024 թվականի համար էականորեն աճել են։ 
«Խաղաղության պայմանագիր», սակայն որը կայուն խաղաղություն երազող Հայաստանի ժողովրդին խաղաղություն չի բերելու։ Ըստ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ «Խաղաղության պայմանագիր՝ նշանակում է երաշխիք, որ մեկը մյուսի հետ որեւէ խնդիր չունի, որը կարող է բերել ուժի կիրառման»։ Ընդամենը երաշխի՞ք, իսկ ո՞վ է այդ երաշխիքը Հայաստանին տալու։ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում է՝ ոչ ոք։ 
Ո՞վ է Հայաստանին երաշխիք տվել, որ «խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն էլ այս հարցին պատասխան չունի․ «Հրապարակ»-ին ի պատասխան՝ նա ասաց․ «Ժամանակը ցույց կտա»։ 

Կարեւոր չէ՝ Ադրբեջանն ուզում է, թե ոչ, Փաշինյանի պլանների մեջ է «Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը», որի մասին նա շարունակ խոսում է, խոսեց նաեւ երեկ։ Ասաց նաեւ, որ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվելու է 3-րդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Սակայն պաշտոնական Անկարան, որը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է յուրովի, այն է՝ «Զանգեզուրի միջանցք», Բաքվի բոլոր պահանջների կատարում, Մարգարայով Թուրքիա մտնող ճանապարհի բացման մասին դեռ որեւէ հայտարարություն չի արել։ 

Հայտնի է, որ Բաքվի պահանջների մեջ են մտնում նաեւ Հայաստանի, այսպես կոչված, անկլավները․ Ալիեւը 8 գյուղ է պահանջում Երեւանից։ Թե ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը 8 գյուղերի եւ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, Հրաչյա Սարգսյանը կասեր՝ «ժամանակը ցույց կտա»։