Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների Silicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Օգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածները

Ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

Ի՞նչ է նշանակում՝ եկեք քաղաքացիություն ընդունեք. դուք այդ մարդկանց ապրումները պատկերացնո՞ւմ եք

Մեր զրուցակիցն է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Մերի Խաչատրյանը։

- Ինչո՞ւ որոշվեց ՀՀ անձնագիր ունեցող արցախցիներին փախստականի վկայական տալ։

- Խնդիրն այն է, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը դիրքորոշում չի ունեցել Արցախի կարգավիճակի եւ այնտեղ բնակվող հայերի վերաբերյալ։ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հետաքրքրել է, թե ինչ հիմքով է ՀՀ-ն անձնագրեր տվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին։ Հայկական կողմը հղում է արել մի շատ հետաքրքիր համաձայնագրի, որի մասին հնարավոր է՝ շատ է խոսվել, սակայն որի տեքստը որեւէ մեկը պաշտոնապես չի կարդացել: Խոսքը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հետ անձնագրային համակարգի կազմակերպման մասին՝ փետրվարի 24, 1999 թվականի համաձայնագրի մասին է։ ՄԱԿ-ի կոնվենցիայի առաջին հոդվածը հստակ ասում է, թե ովքեր կարող են լինել փախստական, իսկ ովքեր ապաստան են հայցում այդ պետությունում, նրանք չպետք է լինեն այդ պետության քաղաքացի։ ՄԱԿ-ի կոնվենցիան այնքան լավ է գրված, չնայած աշխարհում տիրող ներկա իրավիճակը ենթադրում է, որ այդ կոնվենցիան պետք է վերանայվի։ Դրա հիման վրա Հայաստանի Հանրապետությունը թարմացրեց եւ ընդունեց «Փախստականների ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որտեղ հիմնականում ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքները դրվեցին։ Կառավարությունը նաեւ որոշում է կայացրել, որ կոնվենցիան (նախկինում «ճամփորդական» էին ասում) փաստաթուղթ տրամադրելու մասին է։ Այն պետք է միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ լինի, ինչպես մեր անձնագիրը, օրինակ։ Անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ պիտի միջազգայնորեն ընդունելի լինի, անգամ՝ վարորդական իրավունքի վկայականը։

- Այդ որոշմանը ծանոթանալով՝ ի՞նչ անհասկանալի կամ հակասական կետեր տեսաք։

- Երբ կարդում ենք կառավարության որոշման նախագիծն ու հիմնավորումները, այն ասում է, թե որ օրենքի հոդվածներն է հիմք ընդունել՝ այս եզրահանգմանը գալու համար։ Շատ լավ, ժամանակավոր պաշտպանության մասին դրույթն ամրագրված է փախստականների եւ ապաստանի մասին օրենքում, եւ այն հիմնականում հինգերորդ գլխում է ներկայացված՝ հոդված 61-ն ու հոդված 62-ն են։ 61-րդ հոդվածում ասվում է, որ ժամանակավոր պաշտպանության որոշումը կարող է կայացվել սույն օրենքում նշված պետական մարմինների, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ՄՄԿ-ի համաժամանակյա առաջարկի հիման վրա... Իսկ ո՞ւր է ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի առաջարկը, ինչո՞ւ չեք հրապարակել, ի՞նչ է առաջարկել ՄԱԿ-ը։ Եթե առաջարկ ներկայացրել է, ուրեմն հիմնավորման մեջ թող ներկայացնեն։ Եթե ՄԱԿ ՓԳՀ-ն այս գործընթացի մեջ լիներ, ճիշտ մասնագիտական ուղղորդում կտար, թե ինչպես ձեւակերպել փաստաթուղթը։ Միացյալ ազգերի կազմակերպությո՞ւնն է ասել, որ փակագծում գրեն «փախստական»՝ խիստ կասկածում եմ, որ ՄԱԿ-ը նման բան խորհուրդ տա իրենց, որովհետեւ այդ որոշման մեջ կոնկրետ ասում է, որ այս մարդկանց վերցնում է ժամանակավոր պաշտպանության տակ։

- Տարբերությունը՝ ժամանակավոր պաշտպանության եւ փախստականի, շա՞տ մեծ է։

- Ըստ էության՝ ոնց որ հավասարեցվի փախստականին, բայց ասածս հետեւյալն է․ այս 61 հոդվածում օտարերկրյա քաղաքացուն ժամանակավոր պաշտպանության վկայական տալու մասին է խոսվում։ Կա՛մ թող իրենք ասեն՝ հարգելի Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, քույրեր եւ եղբայրներ, լրիվ անվավեր ենք ճանաչում ձեր ՀՀ անձնագրերը, եկեք դարձեք քաղաքացիություն չունեցող անձ, ու այդ մարդկանց տվեք փախստականի կոնվենցիոն փաստաթուղթ։ Չեք տալիս՝ գոնե տվեք ժամանակավոր ապաստան։

- ՀՀ իշխանություններն իրավունք ունե՞ն արցախցիներին կենսաթոշակներից ու նպաստներից զրկել՝ պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացի չեն։

- Դա ներքին, ազգային օրենսդրությամբ կարգավորվող հարց է, որպեսզի կոնֆլիկտ չառաջանա քաղաքացիների եւ իշխանության միջեւ, շատ հեշտ է ՀՀ օրենսդրությունը ճկուն դարձնել։ Այսինքն՝ այդ խոցելի խմբի մարդկանց կրկնակի սթրեսի մեջ չգցելու համար, գուցե, պետք է նայել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը եւ դրա կիրարկումն ապահովող միջոցառումների կառավարության որոշումները: Գուցե մտածենք այդ մարդկանց համար ինչ-որ բան անել՝ նրանց լրացուցիչ սթրեսի մեջ չդնելու համար։ Կամ՝ Հայաստանի քաղաքացիության ընդունման գործընթացը չփաթաթել այդ մարդկանց վզին՝ ստիպելով, որ ընդունեն։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնագիրը պաշտոնապես չի հրապարակվել, կամ էլ եթե այդպես էր, այդպիսի միամիտ բան չպետք է անեին՝ համաձայնագիրը ցույց տային Եվրոպական դատարանին: Ուրեմն ցույց չտայիք, որ իրենք քաղաքացու անձնագրեր ունեն։ Պետք է ճկուն մտածել՝ ի շահ պետության, ես չգիտեմ, թե ոնց է այդ համաձայնագիրը Եվրոպական դատարանում հայտնվել կամ Ադրբեջանի ձեռքին։ Այս մարդիկ արդեն պրոբլեմներով եկած մարդիկ են՝ ամեն երկրորդը հոգեբանական աջակցության կարիք ունի, սոցիալականը մի կողմ դնենք: Դու իրեն կողմնակի ծանրաբեռնել ես, ասում ես՝ ես քո թոշակը չեմ տա՝ արի ՀՀ քաղաքացու անձնագիր ստացիր։ Իսկ դժվա՞ր է, որ պետական պաշտոնյաներով նստեք ու մտածեք, որ իրավական ակտերն ավելի համապատասխանեցնեք պրակտիկայում առաջացած խնդիրներին։ Ի՞նչ է նշանակում՝ եկեք քաղաքացիություն ընդունեք, այդ մարդկանց ապրումները պատկերացնո՞ւմ եք։ Կառավարության որոշման ձեւաթուղթն ինձ համար՝ որպես իրավաբանի, մասնագետի, սա ես չեմ համարում փախստականի կարգավիճակ։ Սա պաշտպանության տակ վերցնելու մասին վկայական է։ Այս փաստաթուղթն այն բանի համար է, որ ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից է բռնագաղթել։ Կառավարության որոշման մեջ ասվում է, որ այդ փաստաթուղթը դեռ պաշտոնապես կհրապարակվի, հնարավոր է շտկումներ էլ գուցե լինեն՝ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս միայն որոշումն են ընդունել։