Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ) Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր Գերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվով Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբ ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող է Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ) Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ) Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվել Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը

Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը
Քաղաքականություն

Ասորիները վստահում են կանանց եւ անկուսակցականներին

Հոկտեմբերի 29-ը սովորական կիրակի չէր երկու ասորական գյուղերի՝ Արարատի մարզի Վերին Դվին եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքների համար։ Այստեղ ընտրություններ էին։ Քանի որ այս գյուղերը հիմնականում ազգային փոքրամասնություններով են բնակեցված, ժամանակին դուրս մնացին խոշորացման ծրագրից, եւ այնտեղ նախկին համակարգն է գործում` գյուղի ավագանի եւ համայնքապետ։ Արզնին երեկ համայնքապետ էր ընտրում, իսկ Վերին Դվինը՝ նաեւ ավագանու անդամներ։ Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Վերին Դվինում, որը բնակեցված է հիմնականում ասորիներով, կանայք հաղթել են տղամարդկանց։ 

Համայնքի ղեկավարի թեկնածուներից շեշտակի առավելությամբ հաղթել է Վերին Դվինի մոտ 19 տարվա գյուղապետ Լյուդմիլա Պետրովան՝ 626 ձայնով։ Նրա տղամարդ մրցակիցը՝ Վյաչեսլավ Յակովլեւը, ստացել է մի քանի անգամ քիչ քվե՝ 138։ Երրորդ տեղում ազգությամբ հայ թեկնածուն է, որն ընդամենը 42 ձայն է ստացել։ 

Ավագանու անդամության թեկնածուներից հաղթողը նույնպես կին է՝ Պետրովա Անյան, որը, ըստ նախնական արդյունքների, 100 քվե է ստացել, եւ այժմ Վերին Դվինի ավագանին երկու կին անդամ ունի։ Անյա Պետրովան մանկավարժ է, գյուղապետ Լյուդմիլա Պետրովայի ազգականներից։ 

Ձեր գյուղը ֆեմինիստական գյուղ է, կարծես կանայք հաղթում են տղամարդկանց, երկու հաղթանակ՝ մեկ օրում, այդպե՞ս է՝ հարցրինք հին-նոր գյուղապետին։ «Ոչ, ինչո՞ւ, հիմա 7 ավագանու անդամ պետք է ունենանք, մենակ մեկն է կին»,- պատասխանեց Լյուդմիլա Պետրովան։ Հաջողության գրավականը  համարում է համայնքի ղեկավարի պաշտոնում երկարամյա աշխատանքը։ «Ոչ մի այլ բան։ Մարզում էլ ինձ գիտեին, մեր համայնքում էլ, այնպես որ, կարելի է ասել, որ քարոզարշավ տեղի չի ունեցել։ Ես գիտեի, որ հաղթելու էի, հավանականությունը շատ մեծ էր, որովհետեւ 3 անգամ ընտրվել եմ` առանց որեւէ մրցակցի, ու ամեն տարի մեր համայնքը զարգացել, զարգացել, առաջ է գնացել»։ 
Այս տարի մեծ ծրագրերից ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն, ոռոգման ջրագծերը հիմնանորոգվեն։ Խմելու ջրի մատակարարումն էլ բարելավման կարիք ունի։ «Կան թաղամասեր, որ դժվար է հասնում ջուրը, կամ շատ վթարային իրավիճակ է։ Խմելու ջրագծերը պետք է փոխվեն։ Ծրագիրը կա, ֆինանսավորումը կա, գարունն արդեն սկսելու են»։ 

Երեկ նա մի քանի ժամով էր այցելել աշխատավայր։ Նրան մոտեցել են մյուս թեկնածուները՝ ծաղիկներով ու քաղցրավենիքով, շնորհավորել են, հաշտ ու համերաշխ բաժանվել։ «Սա կուռ, միասնական համայնք է, այն ճեղքերը, որ կան քաղաքական դաշտում, այստեղ չկան»։ 

Ո՛չ Պետրովան, ո՛չ էլ մյուս թեկնածուները կուսակցականներ չեն։ Վերին Դվինը, փաստորեն, անկուսակցական գյուղ է, իսկ երկարամյա գյուղապետ Պետրովան առհասարակ դեմ է կուսակցականության սկզբունքին։ Ասում է` «թող վերեւները չնեղանան, բայց մեր համայնքին կուսակցություններ պետք չեն»։ Իր տարիքը ոչ մի կերպ չի բացահայտում․ «Այ, դա չեմ, ասի, չէ, ոչ մի դեպքում»։ 

Արզնիի հաղթող թեկնածուի՝ Ֆելիքս Միրզոեւի բերանից բառերն աքցանով էինք քաշում։ Նա առաջ է ընկել գործող գյուղապետ, նախկինում զինվորական՝ ՔՊ-ական Ալիկ Միրզոեւից։ 
 372 ձայն է ստացել Ֆելիքսը,  Ալեքսանդր Միրզոեւը՝ 292։ 2 հազարից քիչ ավելի ընտրող ունեցող համայնքում 5 թեկնածու է եղել։ «Խնդրում եմ՝ այսօր չխոսեմ, հետո Ձեզ կզանգահարեմ, վաղը»,- ասաց Ֆելիքս Միրզոեւը։

- Հեշտ չեղավ, հա՞, Ձեր ընտրությունը։  

- Ամեն ընտրություն էլ պայքար է։ 5 թեկնածու կար։ 

- Բայց Դուք պայքարում էիք Ձեր ազգականի՞ դեմ։ Ալիկը Ձեր եղբայրն է, չէ՞։ 

- Հիմա հարմար չէ պատասխանել։ Ներող կլինեք։ 

- Դուք է՞լ եք ՔՊ-ական, ինչպես Ալիկ Միրզոեւը։ 

- Կներեք, էլի, ինձ հարմար չէ։ Հետո Ձեզ կզանգեմ։ 

- Լավ, գոնե ասեք՝ Ալեքսանդրը Ձեր ի՞նչ ազգականն է։ 

- Հորեղբոր թոռներ ենք։ 

- Ու Դուք կուսակցակա՞ն չեք։ 

- Ոչ։

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»