Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին Ռուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարի «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային Կրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասին Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար) Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ Գալստյան Սերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն Քոչարյան Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներինՔաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ ՍտեփանյանՌուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարիՊարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր ՄելքոնյանԿրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս էԱդելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ6 տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկել է. Հովհաննես ԱվետիսյանՈղբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսվածՄի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերիՎիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազայինԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասինԱնթալիայում վայրէջք կատարելիս ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելՋոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետըԼրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆՄիակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար)Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ ԳալստյանՍերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն ՔոչարյանՌուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ ԿոպիրկինՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՓաստորեն, իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա ՆազարյանՀայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինըԿալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comՈվքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակինՈ՞վ կդառնա պատգամավորՍարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումովՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվելԽոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կանԻնչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքինՍա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասինԹուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերով
Մամուլ

Le Monde. Հայտնի չէ, թե ինչպես է Երևանը վճարելու հարյուրավոր միլիոն եվրո արժողությամբ ֆրանսիական զենքի համար

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ներառում է ուսուցում, ինչպես նաև ռադարների և զենիթահրթիռների վաճառք։ Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային ռազմական օգնության դեպքում է, այլ պայմանագրեր, գրում է Le Monde-ը։

«Հոկտեմբերի 23-ին Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը մանրամասներ են բացահայտել այն մասին, թե ինչ պետք է լինի նոր «ռազմավարական մտերմությունը»: Ֆրանսիացի նախարարը պնդել է, որ ուղարկվող զենքը հիմնականում «պաշտպանողական» է լինելու, և դրանք ոչ թե առաքումներ են, ինչպես Ուկրաինային Ֆրանսիայի ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրային տեխնիկա՝ սահմանված կարգով։

Համագործակցությունը, մասնավորապես, կներառի Thales-ից երեք GM200 ռադարների ձեռքբերում, որոնք նախատեսված են միջին հեռահարության օդային սպառնալիքների (կործանիչներ, ուղղաթիռներ, անօդաչու սարքեր և այլն) հայտնաբերումը մինչև 250 կիլոմետր հեռավորության վրա:

Ստորագրվել է նաև մտադրությունների հուշագիր՝ եվրոպական արտադրող MBDA ընկերությունից «Միստրալ» հրթիռների չճշտված քանակի ձեռքբերման վերաբերյալ։ Սրանք փոքր հեռահարության «երկիր-օդ» հրթիռներ են, որոնք նախատեսված են սպառնալիքները կասեցնելու համար մինչև 6 կիլոմետր հեռավորության վրա:

Լըկորնյուն ասել է, որ անհայտ թվով ֆրանսիացի զինվորներ պետք է ուղարկվեն Հայաստան տարեվերջից մինչև 2024 թվականի սկիզբ՝ հայ զինվորականներին վերապատրաստելու համար՝ Լեհաստանի օրինակով, որը պատրաստում է ուկրաինացի զինվորներ։

Այս ռազմական համագործակցությունը, բացի Ադրբեջանից, կարող է որպես սպառնալիք ընկալել նաեւ Ռուսաստանը։ Մոսկվան՝ Հայաստանի պատմական դաշնակիցը, վճռական է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու հարցում։ Ավելին, Ֆրանսիային ռազմական օգնության մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։

Մնում է սպասել, թե ինչպես է Երևանը ֆինանսավորելու հայտարարված ձեռքբերումները, որոնց գինը կարող է հասնել մի քանի հարյուր միլիոն եվրոյի։ Հոկտեմբերի 3-ին Քեթրին Կոլոննան Հայաստանին առաջարկեց օգտվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից (EFF), մեխանիզմ, որն օգտագործվում է Ուկրաինային կամ Մոլդովային ռազմական աջակցություն կազմակերպելու համար։ Սակայն Հայաստանի ընդգրկումը պոտենցիալ շահառու երկրների ցանկում դեռ հեռու է իրագործումից, քանի որ 27 երկրների կարծիքներն այս հարցում միասնական չեն»։