Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

Արցախցի փրկարարի պատմությունն ու իր տեսած ողբերգությունը․ «Կային դիակներ՝ հալած ու իրար կպած»

Ավանեսյանների ընտանիքն Արցախը լքած վերջին ընտանիքներից է։ Ընտանիքի հայրը՝ Սաշա Ավանեսյանը հրշեջ-փրկարար է, սեպտեմբերի 28–ին նա 2 որդիներին ծնողների հետ ուղարկել է Հայաստան, ինքը կնոջ եւ մանկահասակ դստեր հետ մնացել է Ստեփանակերտում որպեսզի ավարտեն աճյունների որոնողափրկարարական աշխատանքները։ NEWS.am-ին Սաշա Ավանեսյանը պատմում է, որ Արցախից դուրս են եկել հոկտեմբերի 2-ին, երբ որոնողական աշխատանքներն այլեւս արդյունք չէին տալիս։

«Մենք մեր աշխատանքը պիտի մինչեւ վերջ կատարեինք, հետո դուրս գայինք, դրա համար էլ մնացինք մինչեւ վերջ, դիակները չթողնեինք սահմաններին»,- ասում է նա։

Նշենք, որ մայոր Սաշան փորձառու հրշեջ–փրկարար է, 21 տարի համակարգում է աշխատել։ Իրենք իրենց 11 հոգանոց խմբով արել են ամեն ինչ, որպեսզի Արցախում դիեր չմնան։ Հատկապես ծանր է եղել բենզինի պահեստում պայթյունի վայրից դիերի դուրսբերումը։

«Հրդեհը որտեղ եղել է, այնտեղից բոլորի աճյունները պիտի հանեինք, հետո դուրս գայինք։ Պայթունը եղել է անձրեւոտ եղանակի ժամանակ, կայծակ էր խփում, մենք չենք ջոկել՝ պայթյո՞ւնն է, թե՞ կայծակը։ Սաղի ձեռքը սիգարետ էր։ Նման բան ես չեմ տեսել, ոչ մեկ չի տեսել, նման զոհեր, այրվածքներ, սկզբից ասել էին ցիստեռն ա պայթել, մեկ մարտական հաշվարկ գնաց, հետո կապվեցին ու ասացին՝ շտապ եկեք, հարյուրներով զոհ ունենք։ Պայթյունի կենտրոնում ահագին մոխրացած դիակներ կային, կային դիակներ, որ հալած ու իրար կպած էին։ Հեռու կանգնածների դիակներն էլ են այրված, բայց ճանաչելի են»,- պատմում է Սաշան։

Սաշայի դուստրը՝ 6-ամյա Նանեն, հրաժարվել է հորից բաժանվել եւ ավագ եղբայրների հետ Հայաստան մեկնել։ Կինն ու դուստրը մնացել են Սաշայի հետ մինչեւ վերջ․ «Աղջիկս էլ մնաց հետս, լացում էր, ասեցի՝ դու էլ գնա, ասաց՝ չէ, քանի դու չգնաս, չեմ գալու, մնաց հետս մինչեւ վերջ»։

Սաշան պատմում է՝ ընտանիքին տանը թողնել չէր կարող, վտանգավոր էր, ստիպված է եղել Արտակարգ իրավիճակների ծառայության շենք տանել կնոջն ու դստերը։

Նշենք, որ Սաշա Ավանեսյանը 44-օրյա պատերազմում հրետակոծության հետեւանքով ձեռքի վիրավորում է ստացել։ Վերակագնվելուց հետո շարունակել է ծառայությունը։ Ամբողջ կյանքում ինքն ու կինը աշխատել են, տունուտեղ դրել։ Երկհարկանի առանձնատնից ընտանիքին մնացել են միայն հիշողություններն ու այս տեսանյութը, որը Սաշան նկարել է տունը լքելուց առաջ․ «Ամբողջ կյանքս թողել եմ ընդեղ»։

Սաշայի կինը՝ Մարիաննան, Ստեփանակերտի մանկապարտեզում տնտեսվար էր աշխատում։ Երբ սկսվել է Ստեփանակերտի հրետակոծությունը, նա սաներին նկուղ է իջեցրել, ու մինչեւ երեկո չի կարողացել իր երեխաների հետ կապ հաստատել։

Մարիաննան պատմում է, որ Ստեփանակերտում մնացած փրկարարների համար հաց էր թխում։ Հիշում է՝ երբ բոլորն արդեն տեղահանվել էին, քաղաքում մարդ չկար, փրկարարների աշխատանքները միեւնույն է, չէին դադարում․

«Արդեն քաղաքում մարդ չկար, որոնողական աշխատանքներ էին կատարում դիակների, հիվանդ ու ծեր մարդիկ էին մնացել միայնակ, նրանց էին փնտրում։ Արդեն հոկտեմբերի 1-ին ու 2-ին որոնողական աշխատանքներն արդյունք չէին տալիս, որոշեցին իրենք էլ դուրս գալ, մնալու հնար չկար, թուրքերն ամեն օր գալիս, հարցնում էին՝ բա դուք ինչի՞ չեք հելնում, ի՞նչ եք անում այստեղ։ Այս տղաներն ամսի 19-ից տուն չէին գնացել, չէին քնել, չէին սնվել, բայց որ զանգում ու ասում էին՝ գնում ենք որոնողականի, այդ 11 հոգին տեղից հելնում էին, որ զանգում ասում էին՝ մորգ պիտի գնանք, հելնում ու գնում էին, ոչ էլ ուզում էին դուրս գալ, ասում էին՝ ինչքան շատ մնանք, էնքան շատ կշնչենք մեր օդը։ Հետո փրկարարների հետ սաղս միասին դուրս ենք եկել ամսի 2-ին 3-ի գիշերը։ Մենք մեր սեփական ավտոյով, դեմից հրշեջ-փրկարարական ավտոներն էին, հետեւից ավտոներն էին»։

Արցախի մասին խոսելիս Մարիաննան անվերջ հուզվում է։ Նա քչերից է, որը տեսել է լիովին դատարկված, լքված Ստեփանակերտը․ «Հայրենիք ենք թողել։ Գնացել էի տուն, որ շորերս հավաքեի, գնում-գալիս էի, նայում էի, չգիտեի՝ ինչ վերցնեմ, չկարողացա, հայրենիքը ճամպրուկի մեջ չես տեղավորի, մնացածն էլի կստեղծենք։ Բլոկադան հաղթահարում էինք այն հույսով, որ ամեն ինչ լավ կլինի, ասում էինք՝ զրկանքները կրենք, բայց առանց հայրենիք չմնանք։ Սաղս էլ պատրաստակամ էինք հաղթահարել բլոկադան»։

Ավանեսյանների երկու որդիները՝ Վալերին եւ Ալեքսանդրը, զբաղվում են կարատեով, մասնակցել են աշխարհի, Եվրոպայի առաջնություններին։ Որոշել են՝ Հայաստանում շարունակել այս մարզաձեւով զբաղվել, բայց դեռ պետք է ուշքի գան կատարվածից, նոր միջավայրին հարմարվել։

Փոքրիկ Նանեն Արցախի տնից հասցրել է սիրելի շանը վերցնել։ Արչիին տեղավորելու համար՝ հրաժարվել է սիրելի խաղալիքները վերցնելուց։ 6–ամյա աղջիկը, որը թերեւս Արցախից դուրս եկած վերջին երեխան է՝ վստահ է, որ իրեն անծանոթ Դավիթաշեն գյուղի օտարի տունը, որտեղ հիմա նրանք վարձով են ապրում, միայն ժամանակավոր է, ու մի օր իրենք տուն են գնալու։