Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա

Հայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Հայաստան

ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին հրահանգված էր մի կողմ քաշվել. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանի կողմից 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններով ֆորմալ առումով վերջ դրվեց մեծամասնությամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի գոյությանը, տարածք, որն այդ անունով որպես տարածքային միավոր գոյություն ուներ 1923-ից։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 12-ի նիստում հրատապ ընթացակարգով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի քննարկման ժամանակ ասաց Կարնեգի կենտրոնի Եվրոպայի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

«Սա մարդկային ողբերգություն է այդ տարածքի բնակչության համար։ Ինչպես գիտեք, գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, թերևս սեպտեմբերի 19-ին այնտեղ գտնվողների 99%-ը, ռազմական գործողություններից հետո փախան Հայաստան»,- ասաց նա։

Թոմաս դե Վաալը նշեց, որ սա երկարատև հակամարտություն է, որում ցավոք, վերջնարդյունքը միշտ որոշվել է ուժի, ոչ թե դիվանագիտության միջոցով։ Այդ առումով, սեպտեմբերյան իրադարձությունները Հարավային Կովկասում խաղաղության և հաշտեցման հեռանկարներին հասցված ողբերգական հարված էին։ Ըստ նրա՝ դրանից հնարավոր էր խուսափել, քանի որ դիվանագիտական ակտիվ աշխատանքներ էին ընթանում։

Նա նշեց, որ հանդես գալով գերիշխող դիրքերից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուներ ընտրություն, սակայն սեպտեմբերի 19-ին նա ընտրեց ուժային տարբերակը, ինչը նաև խախտեց արևմտյան առաջնորդների և նրանց նախաձեռնած դիվանագիտական գործընթացի նկատմամբ հավատը և վերջ դրեց Ղարաբաղի հայերի հետ երկխոսությանը։ Ըստ նրա՝ թեև հայ բնակչության միայն փոքր հատվածն է տուժել ռազմական գործողությունների հետևանքով, սակայն ուժի կիրառման սպառնալիքը միանգամայն բավարար էր, որպեսզի գրեթե ողջ բնակչությունն իրեն ապահով չզգա այնտեղ և ստիպված լինի լքել Լեռնային Ղարաբաղը։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանի այս ռազմական գործողությունները համաձայնեցված էին Թուրքիայի հետ։ Թեև մենք չգիտենք դետալները, սակայն կարող ենք բավականին վստահ լինել, որ դրանք նաև համաձայնեցված էին Ռուսաստանի հետ, քանի որ ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին հրահանգված էր մի կողմ քաշվել, նրանք ադրբեջանական զորքերին թույլ տվեցին կատարել իրենց գործողությունները, իսկ ռուսական լրատվամիջոցներին հրահանգված էր այդ ռազմական գործողությունների համար մեղադրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ոչ թե Ադրբեջանին»,- ասաց նա։

Թոմաս դե Վաալը նշեց, որ այժմ Ադրբեջանն առաջ է քաշում վերաինտեգրման օրակարգը, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են վերադառնալ իրենց տներ և դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ։ Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը չունի երկքաղաքացիություն և նրանք, ովքեր կվերադառնան Լեռնային Ղարաբաղ և կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ստիպված կլինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

«Կարծում եմ, որ միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, պետք է շատ ուշադիր լինեն այսպիսի նախաձեռնության հարցում։ Ի վերջո, մենք պետք է հարց տանք, թե ինչու է սա տեղի ունենում, ինչո՞ւ նախկինում չէր արվում նման առաջարկ, և արվում է միայն միայն բանից հետո, երբ հայ բնակչության 99%-ը հեռացել է Ղարաբաղից»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում ներկայում բնակվող ազգային փոքրամասնությունները լուրջ խնդիրների են բախվում, և քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հարցում, նրանց չի տվել ավելի շատ ազատություններ և իրավունքներ, Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրման՝ Ադրբեջանի առաջարկը դժվար կլինի իրագործել։

Թոմաս դե Վաալի խոսքով՝ ինտեգրման համար խոչընդոտ է նաև այն, որ ադրբեջանական կրթական համակարգը երեխաներին հղում է միանգամայն բացասական և ատելություն առաջացնող ուղերձներ։ Դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ հայերը վանդալներ են, ահաբեկիչներ են, որոնք 90-ականներին Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանություն են իրագործել և այլն։ Ըստ նրա՝ հայաստանյան կրթական համակարգը ևս նույն բանն է անում, թեև ոչ նույն ինտենսիվությամբ և ոչ նույն մակարդակով։

«Առանց կրթական համակարգում, մամուլում և քաղաքական խոսույթում և առհասարակ հայերի մասին ազգային հռետորաբանության մեջ ամբողջական բարեփոխումների, դժվար կլինի պատկերացնել, որ հայերն իրենց ապահով կզգան՝ ապրելով Ադրբեջանի տարածքում»,- ասաց նա։

Թոմաս դե Վաալը նշեց, որ այս ամենին զուգահեռ անհրաժեշտ կլինի նաև, որ ինտեգրման գործընթացը միջազգային ուշադրության ներքո տեղի ունենա, թեև այստեղ ևս Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է ունեցել․ տարիներ շարունակ կոչեր են հնչել, որպեսզի միջազգային փաստահավաք և մշտադիտարկող խմբերին թույլ տրվի այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը մերժել է դրանք, թեև 2020-ից առաջ այդ առաջարկների մի մասին չի համաձայնել նաև Լեռնային Ղարաբաղը։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ ԵԽԽՎ-ն նույնպես կոչ էր արել, որպեսզի Ադրբեջանը թույլ տա փաստահավաք խմբի այցը Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը մերժել է։ Դե Վաալը նաև նշեց, որ ԱՄՆ երկու դեսպաններ խնդրել են, որպեսզի իրենց թույլ տրվի այցելել Նախիջևանում Ջուղայի հայկական գերեզմանատուն, որը հիմնահատակ ավերվել է, սակայն Ադրբեջանը դրանք ևս մերժել է։ Նրա խոսքով՝ սա ևս հարցեր է առաջացնում ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։

Թոմաս դե Վաալը նշեց, որ Ադրբեջանն ընտրություն ուներ՝ ունենալ ուժեղ հարևան ի դեմս Հայաստանի, որը գործընկեր կլիներ Ադրբեջանին, կկարգավորեր հարաբերությունները Թուրքիայի հետ, կնվազեցներ կախումը Ռուսաստանից և կամրապնդեր տարածաշրջանային համագործակցությունը, կամ ունենալ թույլ Հայաստան, որը Թուրքիայի հետ ունի փակ սահմաններ, շատ մեծ կախման մեջ է Ռուսաստանից և անկայուն է։

«Ցավոք, Ադրբեջանն ընտրեց երկրորդ տարբերակը և կարծես փորձում է թուլացնել Հայաստանը»,- ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը, խոսում է Հայաստանի ներսում ադրբեջանական էքսկլավների մասին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, և ամենակարևորը՝ Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան և պահանջում, որպեսզի նախկինում Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն իրավունք ունենան վերադառնալ Հայաստան։ Նրա խոսքով՝ այս հարցերին պետք է համապարփակ լուծում տրվի, քանի որ Ադրբեջանում ևս շատ հայեր են բնակվել նախկինում, որոնք նույնպես տեղահանվել են անցած դարում։