Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան
Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգության կամ հաշվեհարդարից պաշտպանվելու պաշտոնական երաշխիքներ այս պահին չկան։ Այս մասին ասվում է Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոնի (Global Center for the Responsibility To Protect) վերլուծության մեջ
«Ռազմական միջամտությունը հաջորդել է Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Շրջափակումը հանգեցրել է կենսական ռեսուրսների՝ սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և վառելիքի խիստ պակասի: Հուլիսի կեսերից սկսած՝ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր և անօրինական կերպով խափանեցին մարդասիրական օգնության առաքումը անկլավ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Վերջին ռազմական գործողություններից առաջ Լաչինի միջանցքով փոխադրումները վերսկսվել են միայն սեպտեմբերի 18-ին։ Շարունակվող հումանիտար ճգնաժամը մեծացնում է մտավախությունները, որ իրավիճակը կշարունակի վատթարանալ՝ հանգեցնելով էթնիկ հայերի պաշտպանության համար լուրջ սպառնալիքների»,- ընդգծում է կենտրոնը։
Կենտրոնի վերլուծության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրել է նիստ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
«Հանդիպման ընթացքում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հաստատեց, որ չնայած հրադադարի մասին նոր համաձայնագրին, վերջին սրացումը «հրադադարի խախտումների ավելի լայն օրինաչափության մաս է, որը շարունակում է պահպանվել»: Բռնության շրջանները և հակամարտության բոլոր կողմերի իրական հավատարմության բացակայությունը խաղաղության համաձայնագրերին, զուգորդված Ադրբեջանի կողմից իր էթնիկ հայ բնակչությանը պաշտպանություն և երաշխիքներ չտրամադրելու հետ, ստեղծում են վայրագությունների իրականացման համար նպաստավոր միջավայր:
Շատ կարևոր է, որ տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանվեն և նրանք ստանան մարդասիրական աջակցություն: Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկվող վերաինտեգրման ցանկացած ջանք պետք է ուղղված լինեն հայ ժողովրդի հետ հաշտեցմանը և նրանց էթնիկ ինքնության պահպանմանը՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին երաշխավորելով բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ համաձայն մարդու իրավունքների համապատասխան միջազգային փաստաթղթերի», նշվում է Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոնի վերլուծությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է