Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. Պուտին Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Թիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Մամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները Վարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին

Անդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները

Ադրբեջանը մարտահրավեր է նետում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին. Արարատ Միրզոյան

Այսօր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատանդ է պահում 120 հազար մարդու, Ադրբեջանը մարտահրավեր է նետում առաջին հերթին Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է քաղաքական կամք դրսևորել և իրական քայլեր ձեռնարկել՝ փոխելու Ադրբեջանի ռազմատենչ, անմարդկային, ապակառուցողական պահվածքը։


«Մենք շարունակում ենք հայտարարել, որ Բաքվի գործողությունները հիմնված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բաց քաղաքականության վրա։

Ես գործընկերոջս ասացի, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում և թիրախավորում է հայկական դիրքերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտարարել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունը։

Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, ներառյալ՝ հայ ռազմագերիներին, իր կողմից կալանավորված խաղաղ բնակիչներին վերադարձնելու պարտավորությունը և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ջանքերը։

Հայաստանը հավատարիմ է բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելուն»,- հավելեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ Բելգիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման արդյունքում և շարունակվում է ավելի քան 8 ամիս։

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում անդառնալի հետեւանքները։ Անդրադարձանք Բելգիայի և ԵՄ այլ երկրների, ինչպես նաև միջազգային գործընկերների հասցեական գնահատականներին։ Չնայած դրան, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը»,- հավելել է արտգործնախարարը։

Բացի այդ, նրա խոսքով, հանդիպմանը նշվել է երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին։

Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Միրզոյանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը, որը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններին։

«Մենք կարևորել ենք համագործակցությունը նաև խորհրդարանական մակարդակում՝ հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունը մեզ համար կարևոր հարցերի շուրջ։

Քննարկեցինք նաև համագործակցությունը միջազգային մակարդակով, Հայաստան-ԵՄ մակարդակով։ Այստեղ շահերի շրջանակը նույնպես բավականին լայն է՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունից մինչև տնտեսական զարգացում, ինչպես նաև անվտանգության հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը»,- ընդգծել է արտգործնախարարը։

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Բելգիային այս առաքելությանը մասնակցելու համար։