Հայ-թուրքական սահմանը նաև ՆԱՏՕ-ի հետ սահման է. Հասմիկ Վարդանյան
Դեռ նախորդ տարվա հուլիսին հայկական և թուրքական կողմի բանագնացներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի կամուրջի վերաբացման և ավիափոխադրումները վերականգնելու մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել,- Alpha News-ի հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական դիվանագիտական հնարավոր հարաբերությունների հաստատման հարցին:
Փորձագետի խոսքով՝ առնվազն ավիափոխադրումների վերաբերյալ հողի վրա իրականում որևէ արդյունք չկա: Նա ընդգծում է՝ թեպետ ավիափոխադրումների արգելքը վերացվել է, բայց ոչ մի բեռ օդային ճանապարհով չի փոխադրվել: Վարդանյանը հույս չունի, որ Մարգարայի կամուրջի մոտ անցակետի կառուցումը որևէ իրական և տեսանելի օգուտ կարող է տալ Հայաստանին, հատկապես, որ ըստ պայմանավորվածության, խոսքն այդ կամրջով երրորդ երկրների անձանց տեղաշարժի մասին է:
«Մարգարայի անցակետի թեման ակտիվացնելը իշխանությունների կողմից ժողովրդին «բլիթ» ցույց տալու միտում ունի, որ պարտվողական գործընթացների արանքում կա նաև ձեռքբերում, որից դուք կարող եք օգուտներ ստանալ: Եկեք այդ օգուտների մասին չմոռանանք»,- ասում է փորձագետը:
Հայ-թուրքական բանակցությունները կանգ են առել դեռ անցյալ տարվանից, դա բացատրվում էր հիմանակնում Թուրքիայի ներքաղաքական խնդիրներով,- նշում է փորձագետը: Նա հավելում է՝ թուրք-սիրիական հարաբերություններում, սակայն, Թուրքիան պասիվ չի եղել:
«Թուրքիայի օրակարգից չի երևում, որ այդ երկիրը որևէ առաջնայնություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին»,- ընդգծում է Հասմիկ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հանգուցալուծմանը: Մյուս կարևոր հանգամանքը, որը կարող է ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, ըստ փորձագետի, Էրդողանի վերընտրվելուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունում արձանագրված փոփոխություններն են:
«Մինչև ընտրությունները Թուրքիան բավականին սերտ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ և նրանք գործում էին Հարավային Կովկասում միմյանց շահերը հաշվի առնելով»,- բացատրում է Հասմիկ Վարդանյանը:
Նա նշում է՝ այսօր Անկարան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է Արևմուտքին նայելով: Այս գործոնը ևս կարող է փոխել հայ-թուրքական բանակցությունների էությունը:
Հասմիկ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը կարող է կապող հանգույց հանդիսանալ ոչ միայն Եվրոպայի այլև ԵԱՏՄ տարածքի և ՆԱՏՕ-ի միջև:
«Չպետք է մոռանալ, որ հայ-թուրքական սահմանը դա նաև ՆԱՏՕ-ի հետ սահման է»,- ընդգծում է նա:
Ըստ փորձագետի հայ-թուրքական սահմանի բացումը շահեկան է տարածաշրջանային գրեթե բոլոր դերակատարներին:
«Ում շահերն ավելի շատ կսպասարկվեն այդ սահմանի բացումից, դրանից էլ կախված կլինի, թե գործընթացը, որ կողմի միջնորդությամբ կընթանա»,- եզրափակում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել