Գեղարքունիքում կրճատվել է աշնանացան ցորենի ցանքը
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում աշնանացանն ընթացքի մեջ է: Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի ուշացել է: Նրանց խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսվա վերջին են աշխատանքները սկսում, այս սեզոնին խնդիրներ են առաջացել: Մեծ Մասրիկ համայնքում այսօր դժվարությամբ են սերմը հողին պահ տալիս:
«Հողը չէր վարվում, նոր– նոր անձրեւ է եկել, հողը սկսել է փափկել, կարողանում ենք վարել, որ մեր գործն անենք»,–ասացին բնակիչները:
Այստեղ գյուղտարին անբարենպաստ են գնահատում: Երաշտի պատճառով ցորենի բերք չեն կարողացել ստանալ:
«Մարդ կա՝ կոմբայն չի մտցրել դաշտ: Երաշտը սաղ «վարի» տվեց: Բերք չկար, մարդիկ էլ ծախս չարեցին՝ սոլյարկա չառան ու չքաղեցին ցորենը»,– հայտնեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:
Նախորդ տարի էլ լավ բերք չեն ստացել: 2016 թվականին կարկուտը 120 հեկտար ցորեն է հողին հավասարեցրել: Մեծ Մասրիկում յուրաքանչյուր տարի մոտ 1000 հեկտար ցորեն են ցանում, այսօրվա տվյալները հուսադրող չեն:
«Շատ քիչ են ցանում, նախորդ տարիների համեմատ ահավոր քիչ են ցանելու, դա փաստ է»,– տեղեկացրեց Ասատրյանը:
Վարդաձորում էլ են ցորեն քիչ ցանել: Համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի խոսքով՝ շուրջ 20 հեկտար տարածություն է աշնանացանը զբաղեցնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...