Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Հայաստան (Տեսանյութ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այցի շրջանակում վարչապետներն առանձնազրույց կունենան, դրան կհաջորդեն ընդլայնված ձեւաչափով քննարկումները։ Բացի այդ, նախատեսվում է ստորագրել միջկառավարական, միջգերատեսչական եւ միջտարածաշրջանային փաստաթղթերի փաթեթ համագործակցության մասին։ Պլանավորվում է նաեւ, որ Մեդվեդեւը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Վարչապետները կքննարկեն Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի երկկողմ առեւտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական եւ հումանիտար գործակցության հարցերին, կքննարկվի տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
Բացի այդ, ՌԴ վարչապետը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի հարցերի լայն օրակարգ, այդ թվում՝ ԵՏՄ գործունեության գործնական բնագավառները։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները կքննարկեն ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների անօրինական շրջանառության հակազդեցության միջոցները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...