Արմավիր քաղաքում բնակելի շենքի հրդեհը երրորդ օրն է` չի հաջողվում մարել
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հոկտեմբերի 22-ին հայտնել էին, որ ժամը 22:19-ին ստացված ահազանգի համաձայն, հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Դեպքի վայր էր մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Ժամը 23:16-ին հայտարարվել էր հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր էր մեկնել եւս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:48-ին:
Արդեն հաջորդ օրը` հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ, դեռ հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվում էր եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:
Իսկ այսօր`ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Ստացվում է` արդեն 3 օր հրդեհը մարել չի հաջողվում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...