Ոչինչ չի արվել ռուսական համարանիշներով մեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ: Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունեւոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով եւ դարձել երթեւեկության իսկական գլխացավանք:
Վարում են, ինչպես ցանկանան՝ վստահ լինելով, որ չեն տուգանվում: Խնդրի առնչությամբ Սերժ Սարգսյանը դեռ 2016թ. նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ երեկ ոչինչ չէր արվում:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրին անդրադարձավ հոկտեմբերի 14-ին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի չկատարված հանձնարարականի մասին: Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում է որոշակի մեխանիզմներ ներդնել՝ օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու եւ դրանց վարորդներին օրինախախտման դեպքում տուգանելու ուղղությամբ:
1 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ փորձում է սահմանային անցակետերում իր ներկայացուցիչն ունենալ՝ օտարերկրյա պետհամարանիշի վարորդներին իրավախախտումերի մասին պատշաճ ծանուցելու համար: ՃՈ-ն արդեն նման քննարկումներ անցկացրել է ե՛ւ Մեղրիի, ե՛ւ Բագրատաշենի ու Գոգավանի սահմանակետերում:
Հետաքրքիր է՝ մինչ օրս ինչու ոչինչ չէր արվում ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...