Միացյալ Թագավորությունը շահագրգռված է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի
Միացյալ Թագավորությունը, անկախ Բրեքսիթի գործընթացից, շահագրգռված է, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
«Ավելին, չնայած բրիտանացիներն որոշեցին լքել Եվրոպական միությունը, բայց Միացյալ թագավորությունը չդադարեց Եվրոպայի մաս լինելուց եւ շարունակելու է համագործակցել եվրապական գործընկերների հետ ոչ ավելի քիչ,քան նախկինում էր»,- նշել է դեսպանը։
Խոսելով Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների մասին՝ դեսպանը նշեց, որ դրանք շարունակում են զարգանալ: «Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի այցը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթներ էին ետ նայելու եւ հասկանալու համար, թե որ ոլորտներում կարելի է խորացնել հարաբերությունները Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ: Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել եւ իր փորձով օժանդակել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Ավելին, հայ գործընկերները վաղուց էին նշում հայ-բրիտանական առեւտրային եւ տնտեսական չիրականացվող ներուժի մասին: Կարծում եմ՝ առեւտրի հարվերով հանձնակատարի նշանակումը Հայաստանում առեւտրային հարաբերությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման նոր հնարավորություններ կտա: Իհարկե, Հայաստանի հետ մենք շարունակելու ենք ավանդաբար զարգացնել կապերը կրթության եւ մշակույթի ոլորտում»,-իր խոսքում նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ իրավական առանձին ձաստաթղթի ստորագրմանը, ապա նա կարեւորեց այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են եւ շահագրգռված զարգացնելու հարաբերությունները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...