Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքը, որն Ազգային ժողովը ընդունել է հոկտեմբերի 5-ին:
Համաձայնագրում, հիշեցնենք, մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից»։
Ազգային ժողովում համաձայնագիրը քննարկվել էր բուռն մթնոլորտում։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է նաև Ռուսաստանի և Բելառուսի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի համաձայնագրին Հայաստանի միանալու մասին, Հայաստանի և Հորդանանի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը վավերացնելու օրենքները:


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով