Որքան ժամանակում է անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունն իրականացվում
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբեմն ինձ դիմում են մարզերում հաշվառված քաղաքացիներ, տեղեկանալու համար, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը անձնագրային և վիզաների վարչությունում ինչքան ժամանակում է իրականացվում:
Ըստ դիմումատուների իմֆորմացիա է շրջանառվում, թե ԱՎՎ-ում ավելի արագ է իրականացվում գործողությունը, քան մարզերում, որովհետև ծրագրային առումով գործընթացը անցնում է հաստատման փուլով, իսկ ԱՎՎ-ի դեպքում հաստատվում է անմիջապես: Ավելին, ըստ չճշտված տվյալների անձնագիրը վավերացված վիճակում ստանալու համար քաղաքացուն հրավիրում են հաջորդ օրը (տեղեկացնում է քաղաքացին):
ԱՎՎ-ում անձնագրում վավերականության նշում կատարելու և անձնագիրը քաղաքացուն հանձնելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե՝ կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից:
Նույն ժամանակահատվածում կարող է իրականացվել գործընթացը բոլոր անձնագրային ծառայություններում և ծրագրային-տեխնիկական առումով ոչ մի տարբերություն չկա: Առավել ևս հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք գնալ չի կարող»։
Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...